Հասարակական

Ծովագյուղում կհիմնանորոգվեն մի շարք փողոցներ

1 րոպեի ընթերցում

Ծովագյուղում կհիմնանորոգվեն մի շարք փողոցներ

ԳԱՎԱՌ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարվա ընթացքում կհիմնանորոգվեն մի շարք փողոցներ՝ 3 200 գծամետր ընդհանուր երկարությամբ եւ 22 հազար 690 քառակուսի մետր մակերեսով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 245 միլիոն 441 հազար դրամ, որի 45 տոկոսը կամ 110 միլիոն 448 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը կամ 134 միլիոն 992 հազար դրամը՝ Ծովագյուղի համայնքապետարանը։ §Նախատեսվում է ասֆալտապատել Ծովագյուղի ներհամայնքային 8-րդ փողոցի մի մասը, 13-րդ փողոցի առաջին նրբանցքը, 15-րդ փողոցը, 17-րդ փողոցի մի մասը եւ 2-րդ ու 3-րդ նրբանցքները, 18-րդ փողոցը, 19, 20, 22-րդ փողոցների մի մասը եւ 24-րդ փողոցի 6-րդ նրբանցքի մի հատվածը։ Շինարարական աշխատանքների մրցույթը հայտարարված է¦,- hարցի էությունը ներկայացրին Ծովագյուղի համայնքապետարանի աշխատակազմից։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում