«Հայաստան» խմբակցությունը մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել Թագուհի Թովմասյանին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» խմբակցությունը Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Թագուհի Թովմասյանի կենսագրությունը ներկայացրեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:

Թագուհի Թովմասյանը իր ելույթում շնորհակալություն հայտնեց «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցություններին Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում իր թեկնածությունը առաջադրելու համար:

« Մարդու իրավունքների պաշտպանությունը պետության հիմնական և բացառիկ գործառույթն է, որովհետև պետությունը ինքնին որպես հասարակական և քաղաքական միավոր հենց ստեղծվել է՝ նպատակ ունենալով ապահովել և երաշխավորել մարդու իրավունքների պաշտպանությունը: Բացի այդ, մարդու իրավունքների իրացման անհրաժեշտ հնարավորությունների ստեղծումը, ազատությունների պատշաճ երաշխավորումը, պետական բոլոր մարմինների գործունեությունը մեծ հաշվով պետության ֆունկցիոնալ պարտականությունն է: Այդ տեսակից շատ կարևոր է, որպեսզի մեր ողջ պետական գործունեությունը ուղղված լինի և բխի մարդու իրավունքների պաշտպանության առաջնահերթություններից և ոչ թե ուղղված լինի դրանք առավելագույնս սահմանափակելուն, որպեսզի հեշտացնեն պետական իշխանությունների գործունությունը»,- ասաց Թովմասյանը:

Հայերեն English

Հանքագործների և մետալուրգների միությունը չարտոնված գործադուլ հայտարարած ԶՊՄԿ-ի աշխատակիցներին կոչ է անում իրենց պահանջները ներկայացնել օրինական ճանապարհով

Վախճանվել է Գերմանիայի նախկին նախագահ Հորսթ Քյոլերը

Վենեսուելան ազատ է արձակել կալանավորված ամերիկացիներին

Օդի ջերմաստիճանը փետրվարի 5-6-ի գիշերը կբարձրանա 3-5 աստիճանով

Wildberries-ը հայտարարել է համացանցային խարդախության դեպքերի աճի մասին

Արևմուտքը կարող է կորցնել Ուկրաինայում հանքային կարևոր պաշարները. Էստոնիայի ԱԳ նախարար

ՄԱԿ-ը դատապարտել է ապստամբների կողմից մարդու իրավունքների խախտումներն Արևելյան Կոնգոյում

Պետեր Սիյարտոն վստահեցրել է, որ Հունգարիան մտադիր չէ դուրս գալ ԵՄ-ից

ԶՊՄԿ-ն անդրադարձել է շրջանառվող լուրերին իր որոշ աշխատակիցների գործադուլի մասին

Պիստորիուսը չափազանցություն է համարել Գերմանիայի կողմից պաշտպանական ծախսերը ՀՆԱ-ի 5%-ին հասցնելը