Ակնկալում եմ մեր հանդիպումը. Լեհաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Մատեուշ Մորավեցկին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ կառավարության կողմից հանրայնացված ուղերձում նշված է.

«Հարգելի պարոն Վարչապետ, Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերընտրվելու առթիվ ընդունեք, խնդրեմ, շնորհավորանքներս և ամենայն հաջողության բարեմաղթանքներս՝ այս պատվավոր պաշտոնը ստանձնելու գործում:

Այն բարդ իրավիճակում, երբ տարածաշրջանում անվտանգությունն է վտանգված, հույժ կարևոր է խաղաղության պահպանումը, ինչպես նաև Ձեր կառավարության կողմից նախաձեռնված ժողովրդավարական բարեփոխումների շարունակման հնարավորությունը:

Այդ գործընթացում էական է ընդգծել Եվրոպական միության հետ երկկողմ համագործակցության ընդլայնմանն ուղղված ակտիվ գործողությունների իրականացումը՝ հիմնվելով ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA), ինչպես նաև՝ Արևելյան գործընկերության ծրագրերի վրա: Այս գործիքակազմերը լայն հնարավորություններ են ընձեռում ինչպես եվրոպական հանրության՝ որպես ամբողջական ուժի, այնպես էլ առանձին ԵՄ անդամ պետությունների, այդ թվում՝ Լեհաստանի հետ քաղաքական և տնտեսական հարաբերությունների հաստատման համար:

Լեհաստանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը միավորված են բազմադարյա բարեկամության և համագործակցության կապերով: Ես համոզված եմ, որ մեր հարաբերությունները շարունակելու են զարգանալ և ամրապնդվել:

Մաղթում եմ Ձեզ բազում հաջողություններ, ինչպես նաև ակնկալում եմ մեր հանդիպումը հարմար ժամկետում»:

Հայերեն العربية Français Русский

Չինաստանի դեսպանը համոզված է, որ Հայաստանի կողմից իրականացվող բալանսավորված արտաքին քաղաքականությունն իսկապես առավելություն է բերում երկրին

Վարչապետ Փաշինյանը հանդիպել է Թաիլանդի վարչապետի հետ

Մահացել է Մարինա Վլադին

Արման Գասպարյանի «Աճի խնդիրը» առաջին տեղն է զբաղեցրել գիտաֆանտաստիկ պատմվածքների մրցույթում

ԱՄԷ-ն դադարեցնում է օդային հաղորդակցությունը Իրանի հետ

Մերձավոր Արևելքում խաղաղությունն անհնար է առանց Գազայում իրավիճակի կարգավորման. Էրդողան

Արարատ Միրզոյանն ու Ֆուադ Հուսեյնը պայմանավորվել են շարունակել խթանել հայկական ապրանքների արտահանումն Իրաք

Դեսպանը հավաստիացնում է, որ Չինաստանը պատրաստ է նոր խթան հաղորդել Հայաստանի հետ հարաբերություններին

ՆԱՏՕ-ն պատրաստ է հակամարտության ավարտից հետո անվտանգության երաշխիքներ տրամադրել Ուկրաինային. Մարկ Ռյուտտե

Քննարկվել են ՀՀ կառավարության և ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսավորման կորպորացիայի միջև համագործակցության հնարավորությունները