Հասարակական

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 140 նոր դեպք

1 րոպեի ընթերցում

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 140 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում օգոստոսի 9-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 140 նոր դեպք:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ առողջացել է 191 քաղաքացի, գրանցվել է մահվան 3 դեպք: Վերջին մեկ օրում կատարվել է 4 հազար 458 թեստավորում: Թեստավորումների ընդհանուր թիվը կազմում է 1 396 508 :

Ընդհանուր առմամբ, Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 232 297 դեպք, որոնցից 221 407-ը` առողջացած, 4 653-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ ներկայում փաստացի բուժում է ստանում 5110 բուժառու:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում