Տոկիո-2020. Հայաստանը 47-րդն է ընդհանուր մեդալային հաշվարկում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն ընդհանուր մեդալային հաշվարկի 47-րդ տեղով եզրափակեց Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը. մեր երկրի հավաքականը, որ ներկայացված էր 17 մարզիկով՝ նվաճեց 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ինչպես տեղեկացնում է Տոկիո-2020-ի պաշտոնական կայքը, 1-ին տեղում ԱՄՆ-ի հավաքականն է, որին գրեթե վերջին պահին հաջողվել շրջանցել Չինաստանին. ԱՄՆ-ն նվաճել է 39 ոսկե, 41 արծաթե, 33 բրոնզե մեդալ, ընդհանուր՝ 113 մեդալ, Չինաստանի ցուցանիշն է՝ 38 ոսկե,, 32 արծաթե, 18 բրոնզե մեդալ (ընդհանուր՝ 88 մեդալ։ Ռուսաստանը նվաճել է 71 մեդալ, որից 20-ը՝ ոսկե, 28-ն՝ արծաթե և 23-ը՝ բրոնզե։ Չորրորդը դարձած Մեծ Բրիտանիայի հավաքականի 65 մեդալներից 22-ն ունեն ոսկե, 21-ն՝ արծաթե և 22-ը՝ բրոնզե փայլ, իսկ

Օլիմպիական խաղերն ընդունած երկրի ներկայացուցիչները նվաճել են 58 մեդալ, որից 27-ը՝ ոսկե, 14-ն՝ արծաթե և 17-ը՝ բրոնզե։

Հայաստանին հարևան երկրներից Տոկիո-2020-ի ընդհանուր մեդալային հաշվարկում Թուրքիան 13-րդն է՝ 13 մեդալ, որից 2-ը՝ ոսկե, Վրաստանը 29-րդն է, նվաճել է 8 մեդալ (2), Իրանի և Ադրբեջանի հավաքականներն ընդհանուր մեդալային հաշվարկում զբաղեցրել են նույն 33-րդ տեղը, սակայն Իրանն ունի 2 ոսկե մեդալ, իսկ Ադրբեջանը չունի։

Տոկիոյի Օլիմպիադայի ծրագրում ընդգրկված էր 33 մարզաձև, որոնք միավորում էին 50 մրցաձև։ Խաղերում խաղարկվել է մեդալների 339 հավաքածու (33-ով ավելի, քան 2016-ի Ռիո դե Ժանեյրոյում ամառային Օլիմպիական խաղերում):

Հայերեն Русский

Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ կստանձնեն ծառայության պաշտոններ

Համայնքային ոստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդուն

Արարատ Միրզոյանը կմասնակցի Բահրեյնում անցկացվող «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին

Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակ. աստղաֆիզիկոս Միշել Մայորը հորդորում է նոր տուն չփնտրել այլ մոլորակների վրա

Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել COP17-ի կամավորներին

Արսեն Թորոսյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալի հետ

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

Աբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը. գործն ուղարկվել է նոր քննության

Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները

IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով