Երևանի և Ստեփանակերտի համագործակցության շրջանակում անցկացվել են մարզական խաղեր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում օգոստոսի 4-6-ը Երևանի և Ստեփանակերտի համագործակցության շրջանակում անցկացվել են մարզական պատանեկան մրցաշարեր բասկետբոլ (աղջիկներ և տղաներ), վոլեյբոլ (աղջիկներ) և բռնցքամարտ (8 քաշային կարգերով) մարզաձևերից: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունից:

«Երևանի և Ստեփանակերտի մարզական համագործակցությունը սկիզբ է դրվել դեռևս 2014 թվականին, որից հետո յուրաքանչյուր տարի երկու մայրաքաղաքների մարզական համագործակցությունն իրականացվել է տարբեր մարզաձևերի մրցաշարերով։

Այս տարի առաջին անգամ երեք մարզաձևերից 4-ական թիմ իրականացրեց համատեղ մարզումներ՝ փորձի փոխանակման ու հետագա կապերը հաստատելու նպատակով: Անցկացվեցին ընկերական ստուգողական հանդիպումներ։ Բասկետբոլի տղաների մրցաշարն անցկացվեց «Երևանի Արաբկիրի համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի մարզադահլիճում: Բասկետբոլի աղջիկների խաղերն անցկացվեցին օլիմպիական ավանի մարզադահլիճում: Բռնցքամարտի մենամարտերը կազմակերպվեցին Երևանի օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջի մարզադահլիճում: Վոլեյբոլի աղջիկների խաղերն անցկացվեցին նախկին «Հավաքականների կենտրոն»-ի մարզադահլիճում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ միջոցառման նախավերջին օրը Երևանի և Ստեփանակերտի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները գավաթներով ու հուշադրոշներով պարգևատրել են մասնակից բոլոր թիմերին:

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Ստեփանակերտի մարզական պատվիրակության համար «Երևան սիթի տուր» ավտոբուսով կազմակերպվել է նաև շրջագայություն մայրաքաղաքում, և հավելում, որ միջոցառման բոլոր ծախսերն իրականացվել են Երևանի 2021թ. բյուջեով նախատեսված «Մարզական միջոցառումների կազմակերպում» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին՝ «Երևանի սպորտ կոմիտե» ՀՈԱԿ-ի և «Աուտսորս» ՍՊԸ-ի համագործակցությամբ:

Հայերեն Русский

Տեխնոլոգիական ոլորտում աշխատող և ոլորտով հետաքրքրված հայրենադարձներին ներկայացվել են պետական ծրագրերն ու միջոցառումները

ՀՀ տարածքում կան փակ, դժվարանցանելի ավտոճանապարհներ․ Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանում ցույցերի մասին օրենքում կատարված փոփոխությունները միտված է կանխելու ատելության տարածումը․ Կոբախիձե

Էստոնիան, Լատվիան, Լիտվան անջատվել են ռուսական էներգահամակարգից և կմիանան եվրոպական ցանցին

Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74,69 դոլար

Ստեփանավանում տեղի ունեցած հրդեհի հետևանքները վերացնելու նպատակով ստեղծվել է օպերատիվ շտաբ

Փետրվարի 10-ի միջոցառումների անոնս

Ստեփանավանում շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով տարհանված քաղաքացիներն ապահովվել են կեցության վայրերով

Տղամարդը բարձրացել է Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի խորանի վրա և կոտրել 30 հազար եվրո արժողությամբ 6 մոմակալ

Դոնի Ռոստովի շրջաններից մեկում արտակարգ դրություն է հայտարարվել