Ucom ընկերությունն առաջինն է Հայաստանում առաջարկում 4K որակի հեռուաստաալիք

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 20-ից Ucom ընկերությունն առաջինը Հայաստանում կսկսի հեռարձակել4K որակի «Love Nature»հեռուաստաալիքը, որին հասանելիություն կստանան Ucom հեռուստատեսային ծառայության բոլոր բաժանորդները՝ իրենց դիմումի համաձայն:

4K որակի 3840 × 2160 թողունակության շնորհիվ բաժանորդները կդիտեն SD հեռուստաալիքների այսօրվա չափանիշները մինչև 20 անգամ գերազանցող պատկեր: Իսկ HD հեռուստաալիքների հետ համեմատության մեջ 4K որակի պատկերը մինչև 4 անգամ ավելի հստակ է, իրականին շատ մոտ և ունի ավելի հարուստ գունապնակ:

«Շարունակեք ապրել լավագույն պահերը Ucom-ի հետ։ Հայաստանում այսօր առաջինն ենք, որ մեր բաժանորդների համար հասանելի ենք դարձրել 4K որակի հեռուստաալիք։ «Love Nature»-ի շնորհիվ դուք կխորասուզվեք վայրի բնության և կենդանական աշխարհի բազմազանության մեջ։ Այս հեռուստաալիքը ձեր ընտանիքի բոլոր անդամների համար է։ 4K ցնցող որակի պատկերների միջոցով դուք իսկապես կհիանաք մեր մոլորակի գեղեցկությամբ: Ասեմ, որ մենք շուտով կունենանք նաև 4K որակի այլ հեռուստաալիքներ», - ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրենԱրա Խաչատրյանը։

Հավելենք, որ 4К որակի «Love Nature»-ը բնության մասին մասնագիտացված և բացառիկ որակի բովանդակություն հեռարձակող հեռուստաալիք է՝ «BBC», «TRUE to NATURE» և «ICON FILMS»-ի հետ համատեղ արտադրությամբ։ Այն դիտելու համար անհրաժեշտ է ունենալ Ucom-ի կողմից տրամադրվող 4К TV ընդունիչ և 4К որակն ապահովող հեռուստացույց։ Այս հեռուստաալիքին բաժանորդագրվելու պայմանների մասին առաջիկայում առավել մանրամասն տեղեկատվություն կտարածվի:

Հայերեն Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում