Մի խումբ լրագրողներ Ալեն Սիմոնյանին են ներկայացրել ԱԺ-ում աշխատանքի կազմակերպման նոր կարգի շուրջ իրենց դիտարկումները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ օգոստոսի 4-ին հանդիպել են ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ՝ քննարկելու խորհրդարանի շենքում լրատվամիջոցների ներկայացուցիչների տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ ընդունված նոր որոշումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, մասնավորապես, հանդիպմանը մասնակցած լրագրողները, ովքեր այսուհետ զրկված են լինելու ԱԺ նիստերի դահլիճի օթյակ բարձրանալու, միջանցքներով շրջելու հնարավորությունից, Սիմոնյանին են ներկայացրել իրենց պահանջներն ու մոտեցումներն ու լսել դրանց վերաբերյալ նրա տեսակետը՝ հասկանալու համար սահմանափակումների պատճառը:

Լրագրողները հայտնել են, որ հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում և ՀՀ ԱԺ նախագահը նման սահմանափակում մտցնելու անհրաժեշտությունը պայմանավորել է անվտանգության և աշխատանքի կազմակերպման գործոններով:

Լրագրողներն ի պատասխան նշել են, որ անվտանգությունը պետք է պատշաճ կերպով կազմակերպվի, սակայն դա չպետք է արվի լրագրողների աշխատանքը խոչընդոտելու հաշվին: Մասնավորապես, նրանք դժգոհել են, որ իրենց աշխատանքում դժվարություններ են առաջանում՝ թե՛ հարցազրույցների անցկացման, թե՛ ռեպորտաժների պատրաստման տեսանկյուններից:

Հանդիպման արդյունքները ներկայացնող ԶԼՄ ներկայացուցիչները նշել են, որ Ալեն Սիմոնյանը 3-4 օր ժամանակ է խնդրել իրենց դիտարկումներն ուսումնասիրելու համար, ինչից հետո խոստացել է ավելի լայն քննարկում կազմակերպել:

Հայերեն Русский

Ըմբիշ Սամվել Տերտերյանը դարձել է Մ20 տարեկանների ԱԱ-ի ոսկե մեդալակիր

Իսրայելական ինքնաթիռներն ու հրետանին հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային բնակավայրերին

Իրաքը գնահատել է Սիրիայի տարածքով անցնող և Հորմուզի նեղուցը շրջանցող նավթամուղի արժեքը

ՀՀ վարչապետի հանձնարարականով՝ Ճանապարհային դեպարտամենտը յուրաքանչյուր տարի Գյումրիում նախատեսում է նորոգել 25 կիլոմետր ճանապարհ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը աշխատանքային այցով Շիրակի մարզում էր

Գերմանիայի բանակն օգնում է մարել անտառային հրդեհը Բելգիայում, որը բռնկվել է գերմանական սահմանի մոտ

Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարը Նեթանյահուին մեղադրել է Գազայում կարգավորման գործընթացը տապալելու փորձի մեջ

ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 81 դեպք, որոնց հետևանքով պետությանը հասցվել է 1,4 միլիարդ դրամի վնաս

Ստուգումներ են ընթանում «Արտ Լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում. երկուսում հայտնաբերվել են խախտումներ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը հայտնել է, որ Եմենին սպառնում է կրկին լայնածավալ պատերազմի մեջ ընդգրկվելու վտանգը