Արայիկ Հարությունյանը տեսնում է Արցախում ռուսական զորքի մշտական ներկայության անհրաժեշտություն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այն կարծիքին է, որ տարածաշրջանում իրավիճակն այնպիսին է, որ Արցախը ինքնուրույն և միայնակ ի վիճակի չէ ապահովել իր անվտանգությունը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հարությունյանն այս մասին ասել է Մարտակերտի բնակիչների հետ հանդիպման ժամանակ:

«Հաղթանակը վերջնական չէ, պարտությունը ճակատագրական չէ: Քաջություն ունենալ շարունակել. կարևորը դա է: 30 տարվա ընթացքում ունեցել ենք և հաղթանակ, որը ես կանվանեմ ժամանակավոր հաջողություն, որովհետև եթե հաղթանակը վերջնական չէ, չի կարող հաղթանակ լինել: Ունեցել ենք անհաջողություն` դա պարտություն չէ, բայց մենք պետք է գտնենք, վերագտնենք մեզ, շարունակենք մեր պայքարը: Մեր այսօրվա աշխատանքով պայմանավորված է ոչ միայն մեր առօրյան, մեր կյանքն ու գործունեությունը, այլ մեր երեխաների, մեր սերունդների ճակատագիրը»,- ասաց Հարությունյանը:

Արցախի նախագահն ընդգծեց`Արցախում ռուսական զորքի առկայությունը ոչ թե պետք է լինի ժամանակավոր, այլ մշտական:

«Եթե չլիներ ռուսական զորքի մուտքը տարածաշրջան, ապա շատ ավելի ուրիշ ճակատագիր մենք կունենայինք: Կան տարբեր հիմար մեկնաբանություններ, ոմանք իրենց արդարացնելու կամ մեղքը ուրիշի վրա բարդելու համար տարբեր բաներ են ասելու»,- եզրափակեց Հարությունյանը:

Արայիկ Հարությունյանը նաև հավելեց, որ բԱրցախյան 44-օրյա պատերազմում դավաճան չի եղել, դավաճանություն չի եղել, հայ ժողովուրդը կռվել է աշխարհի դեմ՝ ունենալով շատ սահմանափակ հնարավորություններ:«Միանշանակ ուզում եմ իմանաք, դավաճան չի եղել, դավաճանություն չի եղել, մենք կռվել ենք աշխարհի դեմ: Որևէ մեկի վրա հույս չդնեք, թե այդ մեկը կարող է գալ այս երկիրը փրկել: Փրկողները մենք ենք՝ այստեղ ապրողները: Դրա համար պետք է գիտակցենք մեր անելիքները»,- ասաց Հարությունյանը:

Հայերեն English Русский Türkçe

Էկոնոմիկայի նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի կողմից Հայաստանի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Պլովդիվի գյուղատնտեսական համալսարանի հանդեպ օտարերկրյա ուսանողների հետաքրքրությունն աճում է․ BTA

Ինչպես ստանալ ավելին ճամփորդական ծախսերի դիմաց

Գևորգ Պապոյանի գլխավորությամբ կայացել է Փոքր և միջին ձեռնարկատիրությունների զարգացման ենթախորհրդի նիստը

Ֆրիդրիխ Մերցը Հարավային Կովկասում խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունն անհրաժեշտություն է համարում

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ- 21/07/26

Ասիական ինդեքսներ - 21/07/26

Երևանում Հյուսիսային պողոտայում գտնվող ռեստորանում արտադրվում է վտանգավոր սննդամթերք․ ՍԱՏՄ

Իսրայելի բանակը Գազայի հատվածում կիլոմետրեր ձգվող հողե պատնեշ է կառուցում

Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանից նավթամթերքի մատակարարումները կարևոր ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ