Պաշտոնական

Նախագահ Ռադևը վերահաստատել է Բուլղարիա պետական այց կատարելու՝ ՀՀ նախագահ Սարգսյանին ուղղված հրավերը

1 րոպեի ընթերցում

Նախագահ Ռադևը վերահաստատել է Բուլղարիա պետական այց կատարելու՝ ՀՀ նախագահ Սարգսյանին ուղղված հրավերը

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն օգոստոսի 3-ին հեռախոսազրույց է ունեցել Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հայաստանի և Բուլղարիայի նախագահները համակարծիք են եղել, որ երկու երկրների միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը ամուր հիմք է փոխգործակցության խորացման համար, որը հիմնված է հայ և բուլղար ժողովուրդների երկարամյա պատմամշակութային կապերի վրա:

Ըստ աղբյուրի՝ նախագահները հեռանկարային են համարել գործընկերությունը, մասնավորապես, մշակույթի, կրթության, նորարարության, կենսատեխնոլոգիայի ոլորտներում:

«2022 թ. Հայաստանը և Բուլղարիան նշելու են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, ինչը լրացուցիչ ազդակ է երկկողմ համագործակցության խորացման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ նախագահ Ռադևը վերահաստատել է Բուլղարիա պետական այց կատարելու՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին ուղղված հրավերը:

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում