Հայտնի են Գրքի երևանյան փառատոնի գրական մրցույթի հաղթողները
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրքի երևանյան չորրորդ փառատոնը ավարտվեց գրական մրցանակաբաշխությամբ։ Փառատոնի գլխավոր բաղադրիչը գրական մրցույթն է, որն այս տարի հայտարարվել էր «Արձակ» ու «Պոեզիա» անվանակարգերում։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին Փառատոնի կազմակերպչական թիմից:
Ստացվել էր 146 հայտ․ «Արձակ» անվանակարգում՝ 70, «Պոեզիա» անվանակարգում՝ 76 հայտ:
Ստեղծագործությունների գնահատման չափանիշներն էին կառուցվածքը, լեզուն և ոճը, գեղարվեստական տեքստի օրիգինալությունը։
Փառատոնի գրական մրցույթի ժյուրիի կազմում էին.
Ալեքսանդր Թոփչյան – գրաքննադատ, գրող, թարգմանիչ
Գուրգեն Խանջյան - արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ
Ալվարդ Սեմիրջյան - գրականագետ
Հասմիկ Խեչիկյան - գրականագետ
Քրիստինե Հովհաննիսյան – գրականագետ
Այսպիսով, «Պոեզիա» անվանակարգում Գրքի երևանյան չորրորդ փառատոնի գրական մրցույթի հաղթող ճանաչվեցԼուսինե Եղյանը, որին մրցանակը հանձնեցին ժյուրիի անդամ Քրիստինե Հովհաննիսյանը և փառատոնի նախորդ տարվա գրական մրցույթի «Պոեզիա» անվանակարգի հաղթող Անահիտ Հայրապետյանը։
«Արձակ» անվանակարգոմ հաղթեցՀովիկ Աֆյանը, ումանունը հնչեցրեցին ժյուրիի անդամ, գրող, թարգմանիչ, դրամատուրդ Գուրգեն Խանջյանը և փառատոնի նախորդ տարվա «Արձակ» անվանակարգի հաղթող Աննա Դավթյանը։ Հաղթողները ստացան դրամական պարգև։
Գրքի երևանյան փառատոն2021-ընվիրված էրՉարեցնի ծննդյան 125-ամյակինընդառաջ։Գրական մրցույթի հաղթողները նաև«Եղիշե Չարենց» հուշամեդալովպարգեւատրվեցին, որը նրանց հանձնեց Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը։
Գրքի երևանյան չորրորդ փառատոնն անցկացվեց հուլիսի30-ից օգոստոսի1-ը, Աբովյան փողոցում։ Գրքի ցուցահանդես-տոնավաճառում մոտ չորս տասնյակ հրատարակչությունները գրքային տեսականին ընթերցողին ներկայացրեցին մինչև 40 տոկոս զեղչով, «Զանգակ» գրատանը և «Մոսկվա» կինոթատրոնում էլ տեղի ունեցան տասնյակ հանդիպումներ հատուկ հյուրերի և գրքի մարդկանց հետ։
Գրքի երևանյան չորրորդ փառատոնի կազմակերպիչն էր «Մշակութային հասարակություն» հասարակական կազմակերպությունը՝ աջակցությամբ ԿԳՄՍ նախարարության։ Գլխավոր գործընկերն էր «Զանգակ» գրատանունը։