Քաղաքականություն

«Հայաստան» դաշինքը Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը կառաջադրի ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնում

2 րոպեի ընթերցում

«Հայաստան» դաշինքը Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը կառաջադրի ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը կառաջադրվի ԱԺ փոխնախագահի պաշտոնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Իշխան Սաղաթելյանն այս մասին նշել է լրագրողների հետ ճեպազրույցում: Նա սկզբում նշեց, որ ԱԺ փոխնախագահների, հանձնաժողովների հարցը երկրի առջև ծառացած խնդիրների համատեքստում երկրորդական են: Երբ լրագրողները պնդեցին ԱԺ փոխնախագահի թեկնածության հարցը, Իշխան Սաղաթելյանը նշեց, որ իրենք թեկնածու առաջադրելու են: Լրագրողների ճշտող հարցին, թե արդյոք հենց ինքն է լինելու, նա նշեց. «Այո, ես եմ»:

Անդրադառնալով Աժ-ում մեկնարկած 8-րդ նստաշրջանի անդրանիկ նիստի ընթացքում հնարավոր բոյկոտներին՝ Իշխան Սաղաթելյանը նշեց, որ սա քաղաքական պրոցես է և երբ պետք լինի կգան ԱԺ, երբ պետք լինի կբոյկոտեն, որպեսզի իրենց քաղաքական օրակարգն առաջ տանեն:

Նորընտիր ազգային ժողովի առաջին նիստը հարթ չի ընթանում, ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը պահանջում է ապահովել իրենց երկու կալանավորված գործընկերոջ Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանի և Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանի մասնակցությունը նիստին, իշխանական խմբակցությունից հորդորում են չխանգարել ԱԺ բնականոն գործունեությանը, նշում, որ ընդդիմադիր գործընկերները կալանավորվել են մինչև պատգամավորական մանդատ ստանալը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում