Բանակն արժանի պատասխան է տալիս, երեկվա գործողությունները դրա մասին են խոսում. Գնել Սանոսյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ սահմանային իրավիճակին։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Սանոսյանը նշեց, որ գիշերը և լուսադեմին տեղի է ունեցել փոխհրաձգություն Վերին Շորժայի ուղղությամբ՝ այն դիրքում, որտեղ հուլիսի 28-ի գիշերն ընթացել էին թեժ մարտեր։ «Մենք մեկ վիրավոր ունենք՝ ուսի շրջանում, վիրահատել են, ամեն ինչ նորմալ է»,- ասաց մարզպետը:

Նրա խոսքով՝ ռուս սահմանապահներ չեն տեղակայվել հայ-ադրբեջանական սահմանի այն հատվածում, որտեղ նախօրեին թեժ մարտեր էին ընթացել, և ինքը տեղյակ չէ այդ ուղղությամբ բանակցությունների մանրամասներից։

«Որոշակի պրոցես եղել է, ռուսները եղել են մեզ մոտ, որոշակի աշխատանք եղել է։ Թե հիմա բանակցություններն ինչ փուլում են, ինչ ընթացք է, չեմ կարող ասել»,- նշեց Գնել Սանոսյանը։

Մարզպետը նաև հավելեց, որ այսօր ստեղծված իրավիճակը նույնը չէ, ինչ մայիսին, երբ ադրբեջանական ուժերը ներխուժեցին ՀՀ տարածք։ «Մայիս ամսին ադրբեջանական զորքերը քարտեզները ձեռքներին էին առաջ գալիս՝ իբր խաղաղ նպատակներով։ Հիմա ակնհայտ է՝ երբ նրանք մեր ուղղությամբ կրակում են, երբ մեր զինվորի թիկունքում մեր համայնքներում մեր բնակիչներն են, մեր բանակը չի կարող ուղղակի լռել։ Մեր բանակը շատ արժանի պատասխան է տալիս, երեկվա գործողությունները դրա մասին են խոսում, ինչի արդյունքում մենք ընդհանրապես բնագծի որևէ փոփոխություն չունեցանք»,- նշեց մարզպետը:

Հայերեն English

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին

Ռուսաստանի և Եգիպտոսի նախագահները քննարկել են խոշոր նախագծերի իրականացումը

«Tour of Armenia»-ի երկրորդ օրը շուրջ 177 կմ երկարությամբ երթուղին առաջինը հաղթահարել է իտալացի Ֆեդերիկո Իակոմոնին

Իրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը Հորմուզում

Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի միջև հանդիպում է կայացել

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը մերժել է էվթանազիայի մասին օրինագիծը

Ռուսաստանի Դաշնության և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահները հանդիպել են

Կյանքից հեռացել է Նորվեգիայի արքայադուստր Աստրիդը

Հութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասին

Մանվել Քեշիշյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետի պաշտոնից