Հասարակական

Արգիշտի Քյարամյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցությանը վերաբերող հարցեր

2 րոպեի ընթերցում

Արգիշտի Քյարամյանն ու ՌԴ դեսպանը  քննարկել են երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցությանը վերաբերող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցությանը վերաբերող հարցեր:

ՀՀ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը հույս է հայտնել, որ ձևավորված փոխգործակցությունն ապագայում ավելի մեծ թափ կստանա և կընդլայնվի։

Երկարամյա համագործակցության ընթացքում իրականացվել են համատեղ միջոցառումներ՝ նպաստելով քրեական գործերով միմյանց ցուցաբերվող միջազգային իրավական օգնության արդյունավետության բարձրացմանը։

Արգիշտի Քյարամյանը կարևորել է նաև հանցավորության դեմ պայքարում արդյունավետ համագործակցության շարունակականությունը։

Դեսպան Կոպիրկինը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, շնորհավորել է Արգիշտի Քյարամյանին՝ պաշտոնի նշանակվելու առթիվ:

Դեսպանը, իր հերթին բարձր գնահատելով երկու երկրների իրավապահ մարմինների միջև շփումները, շեշտել է Հայաստանում ՌԴ դեսպանության պատրաստակամությունը՝ աջակցելու քննչական մարմինների միջև գործակցության զարգացմանը:

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել՝ շարունակել և ընդլայնել օրակարգային խնդիրների պարբերաբար քննարկումները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում