Հայաստանում առաջին անգամ կատարվել է ոսկրածուծի ալոտրանսպլանտացիա. սա մեծ առաջընթաց է երկրի համար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ կատարվել է ոսկրածուծի ալոտրանսպլանտացիայի երկու վիրահատություն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բուժառուներ են դարձել 5 և 1.8 տարեկան երեխաներ, ովքեր ունեցել են մանգաղաձև բջջային անեմիա։

«Սա մեր երկրի համար մեծ առաջընթաց է և նոր սկիզբ: Վիրահատությունները բարեհաջող են անցել: Սրանով երկու խնդիր ենք լուծելու մեր երկրում՝ մի դեպքում, այն քաղաքացիները, ովքեր կբախվեն այդ հիվանդությանը, կարիք չեն ունենա հսկայական գումարներ ծախսելով՝ գնալ այլ երկիր բուժվելու: Մյուս տեսանկյունից՝ կկարողանանք զարգացնել նաև առողջապահական տուրիզմը, քանի որ մեր լոկալ գնագոյացումը թույլ կտա միջազգային շուկայում բավականին մրցունակ լինել»,- նշեց ՀՀ առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը և հավելեց, որ վիրահատության գումարը կլինի 2-3 անգամ ավելի էժան, քան արտերկրում:

Պրոֆեսոր Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ արտասահմանից ժամանած երեխաների ոսկրածուծի փոխպատվաստման համար պայմանագիր կա, որոնցից երկուսն արդեն վիրահատվել են: Նա նաև շեշտեց, որ Հայաստանում արդեն ողնուղեղի ցողունային բջիջների մոտ 50 աուտոտրանսպլանտացիա է կատարվել։

Կենտրոնի փոխտնօրեն Կարեն Մելիքսեթյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ 5-ամյա նիգերիացի տղայի ալոտրանսպլանտացիան իրականացնելու համար ցողունային բջիջների դոնոր է դարձել նրա երկվորյակ քույրը։

«Նիգերիացի փոքրիկն այստեղ էր եկել 4.9 տարեկանում և նրա 5-րդ տարեդարձը նշեցինք մեզ մոտ՝ հիվանդանոցում: 1.8 տարեկան կամերունցի բուժառուի դոնորն էլ դարձել է նրա 12-ամյա եղբայրը։ Առաջինին վիրահատել են հուլիսի 7-ին, երկրորդին՝ հուլիսի 13-ին։ Վիրահատությունից առաջ 18 օրվա ընթացքում բուժառուները ստացել են բարձր չափաբաժնով քիմիաթերապիա, ինչից հետո նրանց ներարկել են մոտ 200 մլ ցողունային բջիջներ՝ ստացված դոնորներից։ Երկու պացիենտն էլ այժմ իրենց լավ են զգում, առաջինին հիվանդանոցից դուրս կգրեն արդեն այսօր՝ հուլիսի 27-ին, երկրորդին՝ մեկ շաբաթ անց»,- նշեց Մելիքսեթյանը։

Նա շեշտեց, որ հայերը չեն հիվանդանում մանգաղաձև բջջային անեմիայիով, քանի որ այն հատուկ է աֆրիկյան պետություններին, որոշ չափով էլ՝ արաբական երկրների բնակիչներին:

Իտալիայից ժամանած ուռուցքաբան և մանկական արյունաբան Լոուրենս Ֆոլկներն ասաց, որ մի քանի տարի շարունակ համագործակցում են ՀՀ բժիշկների հետ:

«Հիմնականում ամբողջ գործընթացը կատարել է հայկական թիմը, ես այստեղ եմ եղել ավելի շատ խորհրդակցել առումով: Փոխպատվաստումը լավ է անցել, բարդություններ չեն եղել, երեխաներն իրենց լավ են զգում, իմ աջակցության կարիքն արդեն չկա: Այսօր երեկոյան ես Իտալիա կվերադառնամ»,- նշեց բժիշկ Ֆոլկները:

Հայերեն Русский

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ