Անահիտ Ավանեսյանը խոսեց «Moderna» պատվաստանյութը Հայաստան ներկրելու հնարավորության մասին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը մանրամասներ հայտնեց «Moderna» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Նուբար Աֆեյանի հետ հանդիպման արդյունքից։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ավանեսյանը Աֆեյանի հետ հանդիպումը բավականին արդյունավետ գնահատեց։

«Պարոն Աֆեյանի հետ ունեցանք բավականին արդյունավետ աշխատանքային հանդիպում։ Քննարկեցինք Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվող այն բանակցությունները, որոնք վարվում են ԱՄՆ-ի կառավարության հետ։ Միացյալ ջանքերի մեկտեղում պետք է լինի, որ մենք ի վերջո ունենանք այդ պատվաստանյութը ևս»,- հավելեց Ավանեսյանը։

Առողջապահության նախարարի պաշտոնակատարը հիշեցրեց, որ այս պահին մասնավոր ընկերությունները հանձն չեն առնում պատվաստանյութի վաճառքը, այլ դա տարբեր երկրների կառավարությունների մենաշնորհն է։

«Լիահույս ենք, որ առաջիկայում հաջողություններ կունենանք այս մասով»,- եզրափակեց Ավանեսյանը։

Հայերեն English Русский

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ