Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքում 2 ադրբեջանցի տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել ականի պայթյունից
1 րոպեի ընթերցում
![Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքում 2 ադրբեջանցի տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել ականի պայթյունից](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/07/1058782.jpg)
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողութփյան տակ անցած տարածքումշինարարական ընկերության ադրբեջանցի երկու աշխատակից վիրավորվել են ականի պայթյունից:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Թահիր Մահմուդովի եւ Յասին Մեհրալիեւի ոտքերի տակ պայթել է հակահետևակային ականը, և նրանք տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: