Անոնս

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Արցախյան հիմնահարցի կարգավորումը տեղափոխվում է քաղաքական հարթություն

1 րոպեի ընթերցում

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Արցախյան հիմնահարցի կարգավորումը տեղափոխվում է քաղաքական հարթություն

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հուլիսի 20-ին ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն ընդունել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին եւ Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին: Լիովին օրինաչափ է, որ 44-օրյա պատերազմից հետո հրադադարի համաձայնության ձեռքբերմանը մեծապես նպաստած եւ դրա պահպանումը վերահսկելու առաքելություն ստանձնած ՌԴ-ն արցախյան խնդրի կարգավորման գործընթացում պետք է մշտապես հիմնվի եռակողմ հայտարարության վրա: Իսկ վերջինիս մեջ խոսք չկա Արցախի Հանրապետության կարգավիճակի մասին: Մյուս կողմից էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելությունն արցախյան հիմնահարցի խաղաղ կարգավորումն է, որի գործունեության հիմքում, չնայած ադրբեջանաթուրքական 44-օրյա ագրեսիային, այսօր էլ շարունակում են դրված մնալ երեք՝ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման սկզբունքները»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում