Պատմության հետագծով  

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1894 թ. հուլիսի 17-ին ծնվել է Ազատ Վշտունին՝ հայ բանաստեղծ, գրական-հասարակական գործիչ։

-1868 թ. հուլիսի 17-ին Ճապոնիայի մայրաքաղաքը Կիոտոյից տեղափոխվում է Տոկիո:

-1955 թ. հուլիսի 17-ին տեղի ունեցավ Դիսնեյլենդի բացումը Կալիֆորնիայում: Դիսնեյլենդը զբոսայգի է ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի Անահայմ քաղաքում. ստեղծել է կինոռեժիսոր-մուլտիպլիկատոր Ուոլտ Դիսնեյը։ Մուտքի ցուցանակին փորագրված է. «Բարի գալուստ բոլոր նրանց, ովքեր այստեղ ուրախություն կգտնեն»։ Ֆրանսիայում նույնպես, Դիսնեյլենդի նմանությամբ, Փարիզից 32 կմ հեռավորությամբ՝ Մառն լա Վալեում, 1992 թ. ստեղծվել է «Դիսնեյլենդ Փարիզը», որտեղ կան նաեւ հյուրանոցներ, խանութներ, կազմակերպվում են ներկայացումներ, ատրակցիոններ եւ այլ միջոցառումներ։ Այսօր դժվար է պատկերացնել մեկին, որ ծանոթ չլինի Միքի մկնիկի ու Դոնալդ բադիկի մասին պատմող մուլտիպլիկացիոն կինոնկարներին։ Դրանց հեղինակը հանրաճանաչ ամերիկացի կինոռեժիսոր Ուոլտ Դիսնեյն է։

-1992 թ. հուլիսի 17-ին Չեխոսլովակիայի կազմից Սլովակիայի դուրս գալու պատճառով հրաժարական է տալիս երկրի նախագահ Վացլավ Հավելը:

-1996 թ. հուլիսի 17-ին ստեղծվում է «Պորտուգալախոս երկրների գործակցություն» կազմակերպությունը:

-1790 թ. հուլիսի 17-ին մահացել է Ադամ Սմիթը՝ շոտլանդացի տնտեսագետ եւ փիլիսոփա։ Համարվում է դասական քաղաքական տնտեսության հիմնադիրը։ Սմիթի կենսագրությունն իրադարձությունների առումով աղքատ է։ Նա մեծացել է Քրքոլդի փոքրիկ քաղաքում, կրթություն է ստացել Գլազգոյի համալսարանում եւ Օքսֆորդի Բալիոլի քոլեջում, 1748-ից դասավանդել է Էդինբուրգի եւ Գլազգոյի համալսարաններում, որտեղ դասախոսել է գրականության եւ բարոյական փիլիսոփայության մասին։ 1759 թ. Սմիթը հրատարակել է «Բարոյական զգացմունքների տեսությունը», որում, հիմնվելով սենսացիոնիզմի էթիկայի վրա, ուրվագծել է «կարեկցանքի զգացմունքների» իր հայեցակարգը՝ որպես բարոյականության հիմք։

-1888 թ. հուլիսի 17-ին Ֆրիտյոֆ Նանսենի արշավախումբը հասնում է Գրենլանդիայի արեւելյան ափ եւ իջնում լողացող սառույցների վրա:

-1954 թ. հուլիսի 17-ին ծնվել է Անգելա Մերկելը՝ գերմանացի պետական եւ քաղաքական գործիչ, Գերմանիայի գործող դաշնային կանցլերը 2005 թ. նոյեմբերի 22-ից։ Առաջին կինը՝ Գերմանիայի Դաշնային կանցլերի պաշտոնում։

Ա. Հ.

Հայերեն

ՌԴ ԱԽ քարտուղարը ողջունել է Ռուսաստանի և Վրաստանի առևտրատնտեսական կապերի զարգացումը

Հայաստանն ու Էստոնիան կարևորել են Երևանում և Տալլինում մշտական դիվանագիտական ներկայության ընդլայնումը

Թուրքիայի հետախուզության ղեկավարը հայտնել է Դոհայում Վենսի և Ռեզայիի հնարավոր հանդիպման մասին

Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթներով ինն ամսում արգելադրվել է շուրջ 24,3 միլիարդ դրամի գույք

Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

Մեծ Բրիտանիան ռազմական մասնագետներ է ուղարկում արտերկիր՝ կիբերհարձակումները կանխելու համար

Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են փրկարարների համատեղ ուսումնավարժություններ անցկացնելու հնարավորությունը

Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներին

Թուրքիայի պողպատի գործարանում պայթյունի հետևանքով 10 աշխատակից է զոհվել

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտահերթ նիստում քննարկում է Ուկրաինայում իրավիճակը