ԲՊՀ շուրջ 800 շրջանավարտ ստացել են ավարտական վկայականներ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը ոչ հեշտությամբ, սակայն կարողացավ հաղթահարել թե կորոնավիրուսային համավարակի, թե 44-օրյա պատերազմի հետ կապված դժվարությունները և բավականին հաջողությամբ ավարտել ուսումնական տարին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ԵՊԼՀ շրջանավարտների ավարտական երեկոյի ժամանակ այս մասին ասաց ԵՊԼՀ ռեկտոր Կարինե Հարությունյանը:

«Այսօր մեր ավանդական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոն է: 2020-21 թվականների ուսումնական տարին արտասովոր ու դժվար տարի էր: Տարին ոչ միայն ուղեկցվեց շարունակվող համավարակով, այլ նաև պատերազմով, որը շատ լուրջ խաթարեց ուսումնական գործընթացը: Արդեն կազմակերպել էինք համավարակի պայմաններում հեռավար և լսարանային ռեժիմով դաս անցկացնելը, բայց պատերազմական ծանր օրերին ողջ ուսանողությունը և իհարկե դասախոսները շատ լուրջ լծվել էին ռազմաճակատում մեր զինվորներին օգնելու, Արցախից տեղահանված բնակիչներին աջակցություն ցույց տալու համար: Որոշակիորեն ուսումնական գործընթացը այդ օրերին խաթարված էր: Բոլորի ուշադրությունը, հոգսը, սիրտը և միտքը ռազմաճակատում էր: Այսօր երեխաների համար դժվար տարուց հետո երևի թե առաջին տոնն է լինելու, իրենց կյանքի նոր փուլը սկսելու, նշանավորելու նպատակով», -ընդգծեց Հարությունյանը:

ԲՊՀ ռեկտորը հայտնեց, որ այս տարի շուրջ 800 ուսանող է ստացել ավարտական վկայական: Նրա խոսքով` ինչպես և ամեն համալսարանում, ԲՊՀ-ում ևս կան շատ լավ ուսանողներ, կան ոչ այնքան լավ սովորող ուսանողներ:

«Այնուամենայնիվ, թերևս համալսարանի մասնագիտական ոլորտներով պայմանավորված բավականին արագ են մեր ուսանողները աշխատանքի տեղավորվում, որովհետև տիրապետում են առնվազն երկու օտար լեզվի, իսկ լեզվաբաները երեք օտար լեզվի, որի կարիքը այսօր շատ կա»,- հավելեց Հարությունյանը:

Համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Հակոբյանը նշեց, որ ուսանողները դիպլոմները ստանում են Հայաստանի համար շատ և շատ վճռորոշ ժամանակահատվածում:

«Դուք այս վկայականները ստանում եք պատերազմում պարտությունից հետո, որը Հայաստանի քաղաքացիներին բերեց վշտի, հիասթափության: Ձեր ձեռքերում են, որպեսզի դուք փորձեք հաղթահարել այդ տրամադրությունները և կարողանաք արհամարհեք այն կարծիքները և մարդկանց, որոնք ավետում են Հայաստանի Հանրապետության վերջը: Այդպիսի բան չկա` Հայաստանը շատ ավելի ծանր վիճակում է եղել և հաղթել է, որովհետև հայ ժողովուրդը հավերժ է»,- ասաց Հակոբյանը:

Շրջանավարտ Եվա Հարությունյանը շնորհակալություն հայտնեց այն մարդկանց, որոնք այս տարիներին ուսանողների հետ են եղել:

«Մենք շրջանավարտներս այս 86-ամյա ընտանիքի մի մասնիկն ենք: Մենք տանելու ենք համալսարանից նախ և առաջ գիտելիքներ, որը ոչ միայն մեր ստացած գնահատականները և դիպլոմի ձևակերպումը կլինի: Համալսարանը մեզ օգնել իրապես լինել մրցունակ մասնագետ, նպաստել մեր երկրի հզորացմանը մանավանդ այս դժվարին ժամանակահատվածում: Գիտելիքից զատ տանում ենք մեր ընկերներին, ինչու ոչ ավագ ընկեր դարձած և արդեն իսկ հարազատ դասախոսներին: Եվ, իհարկե, տանում ենք անմոռանալի հիշողություններ, որոնք հագեցած են երջանիկ ակնթարթներով, սիրով, ջերմությամբ, ինչու ոչ երբեմն հուսահատությամբ ու թախիծով»,- եզրափակեց Հարությունյանը:

Հայերեն

Կառավարությունը միջոցներ է հատկացրել մարզական ենթակառուցվածքների զարգացման նպատակով

Շաքարի ներմուծողների թիվն ավելացել է, շուկայի ուսումնասիրությունը շարունակվում է․ Շուշան Սարգսյան

Դպրոցներում սպառողական կրթություն ներդնելու աշխատանքներ են սկսվել․ Շուշան Սարգսյան

Ղազախստանում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում

Առանց Իրանի յոթ պայմանների կատարման ԱՄՆ-ի հետ բանակցություններում առաջընթաց չի լինի. Ղալիբաֆ

ԱԺ-ում պատգամավորները բարձրացրել են առցանց տաքսիների գների և միջնորդավճարների հիմնավորվածության հարցը

Թաիլանդի մի քանի շրջան աղետի գոտի է հայտարարվել հեղեղումների պատճառով

Մհեր Գրիգորյանն ու Յոհաննես Լուխները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացը

Կաշառք ստանալու և տալու դեպքերի առթիվ քրեական գործով կալանավորվել է ՀԿԱԾ Շիրակի ստորաբաժանման պետը

«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է». IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասին