Հասարակական

«Lufthansa» ավիաընկերությունը մուտք է գործում հայկական շուկա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տևական ժամանակ ընթացող բանակցություններն ավարտին հասան, և ընթացիկ տարվա օգոստոսի 13-ից հայկական շուկա մուտք կգործի «Lufthansa» ավիաընկերությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունը: Նշվում է, որ ավիաընկերությունը չվերթեր կիրականացնի Ֆրանկֆուրտ (Գերմանիա)- Երևան-Ֆրանկֆուրտ (Գերմանիա) երթուղով՝շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ:

Ֆրանկֆուրտից Երևան չվերթերը կիրականացվեն երեքշաբթի, հինգշաբթի և կիրակի օրերին, իսկ Երևանից Ֆրանկֆուրտ՝ երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին:

«Lufthansa»-ն «Lufthansa» խմբի մի մասն է, որն արդեն իսկ մեծ ներկայություն ունի Հայաստանում: «Austrian» ավիաուղիները վերջին 20 տարվա ընթացքում չվերթեր է իրականացնում Վիեննայից Երևան: «Brussels» ավիաուղիներն այժմ առաջարկում է շաբաթական 5 չվերթ Բրյուսելից Երևան և «Eurowings»-ը շուտով՝ 2021 թվականի օգոստոսի 5-ից, ուղիղ չվերթներ կիրականացնի Քյոլնից:

«Մենք՝ որպես «Lufthansa» խմբի ավիաուղիներ, ուրախ ենք ավելացնել մեր ներկայությունը Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում և ներկայացնել մեր նոր՝ Երևան-Ֆրանկֆուրտ ուղղությունը՝ շաբաթական երեք չվերթ հաճախականությամբ: «Austrian ավիաուղիների՝ դեպի Երևան իրականացվող չվերթերի 20 տարվա արդյունավետ գործունեությունից հետո, սկսած օգոստոսի 13-ից մեր խոշոր ավիափոխադրողներից մեկը՝ «Lufthansa»-ն, մուտք է գործելու շուկա և Հայաստանից մեկնող մեր ճանապարհորդներին աշխարհին միանալու ավելի շատ հնարավորություններ է առաջարկելու: Այս նոր միացումներով «Lufthansa» խումբը շուտով կառաջարկի շաբաթական մինչև 16 չվերթ հաճախականությամբ չվերթեր Երևանից Վիեննա, Բրյուսել, Քյոլն և Ֆրանկֆուրտ»,- նշել է Ուկրաինայի, Բելառուսի, Թուրքմենստանի և Հարավային Կովկասի վաճառքի գծով գլխավոր մենեջեր Ռենե Կոինչակը:

Հայերեն English Русский Türkçe

Բայդենը BBC-ին տված բացառիկ հարցազրույցում քննադատել է Թրամփի քաղաքականությունը

Քաղաքաշինության կոմիտեն տեղեկատվական հոլովակի միջոցով ներկայացրել է կառուցապատման թույլտվություններ ստանալու հիմնական քայլերը

2025-ի բուհերի ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի հայտագրում. ԳԹԿ դիտարկումները

Մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողի ամսական աշխատավարձը առնվազն 220 հազար դրամ է. փոխնախարար

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է Միջազգային ներդրումային վեճերի լուծման խորհրդատվական կենտրոնի գործարկմանը նվիրված աշխատանքային հանդիպմանը

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին չեղարկել է Եվրոպա կատարելիք այցը

Wizz Air-ը հայտարարել է Հայաստանից դեպի եվրոպական 6 երկրներ նոր չվերթներ մեկնարկելու մասին

Մարմարիկում 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները շարունակվում են. ստուգվում են առաջ քաշված բոլոր վարկածները

Գազայի հատվածում իսրայելական հարձակումներից 66 մարդ է զոհվել

ՆԳՆ-ի հաղորդման հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեն ոստիկանության 9 աշխատակցի է ձերբակալել