Արգիշտի Քյարամյանն անդրադարձել է Քննչական կոմիտեում կադրային ջարդի մասին լուրերին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի նորանշանակ նախագահ Արգիշտի Քյարամյանն առաջին խորհրդակցությունն է անցկացրել Կոմիտեի և Դեպարտամենտի աշխատակիցների հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Իր խոսքում ՔԿ նախագահը նշել է, որ քննիչի աշխատանքը հոգեհարազատ է իրեն: Իրավաբանական կրթություն ստանալուց հետո այն եղել է իր առաջին աշխատանքը:

Արգիշտի Քյարամյանը, վստահության համար շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետի պաշտոնակատարին և Կառավարությանը, շեշտել է, որ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնն իրեն է փոխանցվել մի մարդուց, ում աշխատանքը, նվիրվածությունը և պատասխանատվությունը լավագույն օրինակ են հանդիսացել համակարգի բոլոր աշխատողների համար. «Հայկ Գրիգորյանի հետ մենք եղել և կմնանք լավ ընկերներ»,- ասել է ՔԿ նախագահը:

Անդրադառնալով համացանցում տարածված այն լուրերին, թե Քննչական կոմիտեում կադրային ջարդ է սպասվում, ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը մասնավորապես նշել է, որ դա ամենևին էլ այդպես չէ. «Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ աշխատելու ընթացքում ես տեսել եմ պրոֆեսիոնալների մի մեծ խումբ, որոնց հետ շարունակելու եմ աշխատել նաև հետագայում: Պետք է հստակեցնել աշխատանքի սկզբունքներն ու մոտեցումները. չի լինելու աշխատանքի իմիտացիա. անընդունելի է խոսել աշխատանքի մասին ու չաշխատել»:

Հաջորդ հանգամանքը, որը կարևորեց ՔԿ նախագահը, պատասխանատվությունն է, առանց որի հնարավոր չէ աշխատել:

Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը բոլորին մաղթել է բարի ծառայություն և հաջողություն հետագա համատեղ աշխատանքում:

Հայերեն

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով

Սեպտեմբերի 9-ի միջոցառումների անոնս

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետին

Հայաստանի էկոնոմիկայի նախարարը հանդիպել է LuLu Group International խոշոր առևտրային ցանցի ներկայացուցիչների հետ

Պորտաբույծների այդ համակարգը պետք է արմատախիլ արվի. Տիգրան Ավինյանը՝ համատիրությունների մասին