Հասարակական

Արգիշտի Քյարամյանը պաշտոնապես նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ

1 րոպեի ընթերցում

Արգիշտի Քյարամյանը պաշտոնապես նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգիշտի Քյարամյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, որոշումն ընդունվել է կառավարության հուլիսի 12-ի արտահերթ նիստում:

Կառավարության մեկ այլ որոշմամբ` Հայկ Գրիգորյանը ազատվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից:

Հայկ Գրիգորյանը քննչական կոմիտեի նախագահ էր նշանակվել 2018 թվականի հունիսի 10-ին:

Արգիշտի Քյարամյանը 2020թ. դեկտեմբերի 24-ից զբաղեցնում է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում