Հասարակական

Մի շարք ցածրադիր շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. կշոգի 3-5 աստիճանով

1 րոպեի ընթերցում

Մի շարք ցածրադիր շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. կշոգի 3-5 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատյան դաշտում և դրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում հուլիսի 11-16-ն սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ըստ աղբյուրի՝ Հայաստանի տարածքում հուլիսի 11-16-ը՝ հիմնականում կեսօրից հետո և գիշերը, առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։

Քամին կլինի հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ մինչև 20-25 մ/վ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 11-12-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ Երևան քաղաքում հուլիսի 11-ի ցերեկը, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 13-14-ի երեկոյան ժամերին, 15-16-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ մինչև 15-20 մ/վ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում