Հասարակական

ՍԴ-ն ընտրությունների վիճարկման գործով նիստի աշխատանքները կշարունակի ևս 1.5 ժամ

1 րոպեի ընթերցում

ՍԴ-ն ընտրությունների վիճարկման գործով նիստի աշխատանքները կշարունակի ևս 1.5 ժամ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրական դատարանը ընտրությունների արդյունքների վիճարկման հարցով նիստի աշխատանքները 15 րոպե ընդմիջումից հետո կշարունակի ևս 1.5 ժամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝այս մասին որոշվեց նիստում՝ քննարկումներից հետո:

Այսպիսով՝ հուլիսի 10-ի նիստը կավարտվի մինչև ժամը 20:00-ն:

Նիստի ընդմիջվեց այն ժամանակ, երբ դատավորները հարցեր էին ուղղում «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության ներկայացուցիչ Արա Զոհրաբյանին:

ՍԴ-ում ընտրությունների արդյունքները վիճարկել է 4 քաղաքական ուժ: Սահմանադրական դատարանը որոշել էր միավորել ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունների դիմումները, քանի որ դիմումները վերաբերվում են նույն հարցին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում