ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հուլիսի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 150 նոր դեպք, առողջացել է 97 քաղաքացի, արձանագրվել է մահվան 2 դեպք:Մեկ օրում կատարվել է 5553 թեստավորում, թեստավորումների ընդհանուր թիվը ասել է 1 230 065-ի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Ընդհանուր առմամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 226 285 դեպք, որոնցից 217 587-ն` առողջացած, 4 542-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3050 պացիենտ:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1106 է: