Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Արգենտինայի նախագահին՝ երկրի Անկախության տոնի առթիվ

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Արգենտինայի նախագահին՝ երկրի Անկախության տոնի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի Հանրապետության նախագահ Ալբերտո Անխել Ֆերնանդեսին՝ երկրի Անկախության տոնի առթիվ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնութան հետ կապերի վարչությունից:

Ուղերձում նշված է.«Ձերդ Գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Արգենտինայի Հանրապետության ժողովրդին Անկախության տոնի առթիվ:

Հայաստանը մեծապես կարևորում է բարեկամ Արգենտինայի հետ փոխադարձ հարգանքի, ժողովրդավարական արժեքների վրա հիմնված սերտ և բազմոլորտ համագործակցության զարգացումն ու ամրապնդումը: Լիահույս եմ, որ մեր բարեկամական հարաբերություններն ամուր հիմք կհանդիսանան՝ ընդլայնելու մեր փոխգործակցությունը թե՛ երկկողմ, և թե՛ բազմակողմ ձևաչափերով:

Մաղթում եմ Ձեզ առողջություն և հաջողություններ, իսկ Արգենտինայի եղբայրական ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն:

Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքներիս հավաստիքը»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում