ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը շնորհավորել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնում է Մադրիդում Հայաստանի դեսպանության «Թվիթեր»-ի միկրոբլոգը:
ՀՀ-ում կայացած ընտրությունների արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է քվեարկած քաղաքացիների 53,92 տոկոսի ձայները և կձևավորի նոր կառավարություն: