Պատմության հետագծով 

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1492 թ. հուլիսի 8-ին Լիսաբոնից դեպի Հնդկաստան է ուղեւորվում Վասկո դա Գամայի գլխավորած արշավախումբը:

-1686 թ. հուլիսի 8-ին ավստրիական զորքերն ազատագրեցին 1541-ից թուրքերի տիրապետության տակ գտնվող Բուդա քաղաքը:

-1853 թ. հուլիսի 8-ին ամերիկացի բանագնաց Մեթյու Փերրին ափ է իջնում Էբո ծովածոցում եւ պահանջում, որ Ճապոնիան վերացնի իր մեկուսացումը:

-1969 թ. հուլիսի 8-ին ամերիկյան զորքերն սկսում են դուրս բերվել Վիետնամի հարավից:

-1904 թ. հուլիսի 8-ին ծնվել է Ալեքսանդր Մարջանյանը՝ հայ խորհրդային ինժեներ-մեխանիկ:

-1914 թ. հուլիսի 8-ին ծնվել է Հրանտ Բագրազյանը՝ հայ արձակագիր, դրամատուրգ:

-1985 թ. հուլիսի 8-ին մահացել է Սայմոն Կուզնեցը՝ ամերիկացի տնտեսագետ, Նոբելյան մրցանակի դափնեկիր (ծնվ.՝ 1901 թ.):

-2010 թ. հուլիսի 8-ին մահացել է Կարո Լուկասը՝ պարսկահայ գիտնական եւ ճարտարապետ (ծնվ.՝ 1949 թ.):

Հետաքրքիր փաստեր

-Մինչ օրս աշխարհի ամենաարագը համարվում է առագաստ ձուկը: ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում անցկացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ այս ձկները 3 վայրկյանում 91 մետր են լողացել:

-Աշխարհի ամենամեծ ձուկը կետ-շնաձուկն է: Այս ձկները հանդիպում են Խաղաղ, Հնդկական եւ Ատլանտյան օվկիանոսներում եւ ունեն 12,65 մ երկարություն:

-Ամենավտանգավոր ձկնատեսակ են համարվում պիրանիաները: Այս ձկները հանդիպում են Հարավային Ամերիկայում: Նրանք հարձակվում են ցանկացած կենդանու վրա, անկախ չափից:

-Բասոգիգաս տեսակի ձկները ամենախորը սուզվող ձկներն են: Նրանք սուզվում են 8000 մ:

-Հարավային Ասիայում են ապրում անաբաս տեսակի ձկները, որոնք ոչ միայն կարողանում են բարձրանալ ծառի վրա, այլ նաեւ տեղաշարժվում են հողի վրա: Այս ձկները շնչում են ինչպես ջրի մեջ, այնպես էլ ցամաքում:

Ա. Հ.

Հայերեն

ՌԴ ԱԽ քարտուղարը ողջունել է Ռուսաստանի և Վրաստանի առևտրատնտեսական կապերի զարգացումը

Հայաստանն ու Էստոնիան կարևորել են Երևանում և Տալլինում մշտական դիվանագիտական ներկայության ընդլայնումը

Թուրքիայի հետախուզության ղեկավարը հայտնել է Դոհայում Վենսի և Ռեզայիի հնարավոր հանդիպման մասին

Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթներով ինն ամսում արգելադրվել է շուրջ 24,3 միլիարդ դրամի գույք

Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

Մեծ Բրիտանիան ռազմական մասնագետներ է ուղարկում արտերկիր՝ կիբերհարձակումները կանխելու համար

Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են փրկարարների համատեղ ուսումնավարժություններ անցկացնելու հնարավորությունը

Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներին

Թուրքիայի պողպատի գործարանում պայթյունի հետևանքով 10 աշխատակից է զոհվել

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտահերթ նիստում քննարկում է Ուկրաինայում իրավիճակը