1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը նախախաղային ասուլիսի ընթացքում խոսել է «Ֆեհերվարի» դեմ խաղից:
« Թիմը նորմալ է մոտեցել առաջիկա խաղին, բնականաբար կան խաղացողներ, որոնք առաջնության վերջնամասում ստացան վնասվածքներ և ժամանակ էր պետք վերականգնվելու համար։ Այդ խաղացողներն արդեն պատրաստ են և թիմի հետ մեկ շաբաթ մարզումների են մասնակցել։ Կարծում եմ` կարողացել ենք նորմալ մոտենալ առաջիկա խաղին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է մասնագետը:
Բիչախչյանը փաստել է նաև, որ «Ֆեհերվար»-ը լավ թիմ է: «Ուսումնասիրել ենք մրցակցին, գիտենք ուժեղ և թույլ կողմերը։ Ամենայն լրջությամբ ենք մոտեցել խաղին և, բնականաբար, մենք էլ ունենք մեր նպատակները։ Փորձելու ենք փակել մրցակցի ուժեղ կողմերը և օգտագործել թույլ կողմերը։ Ամեն ինչ որոշվելու է դաշտում»,-ասել է նա:
Հուլիսի 8-ին Երևանի ժամանակով 22:00-ին տեղի է ունենալու Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլի՝ «Ֆեհերվարի» դեմ առաջին հանդիպումը: