Ջիվան Գասպարյանը հայկական երաժշտությունը լավագույնս է ներկայացրել աշխարհում. Սերժ Թանկյան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: System Of A Down աշխարհահռչակ ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը հանրաճանաչ դուդուկահար Ջիվան Գասպարյանի մահվան լուրը խորը տխրությամբ է ընդունել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թանկյանն այս մասին ասել է «Ինստագրամ»-ի իր պաշտոնական էջում արված գրառմամբ:

Երաժիշտը հրապարակել է Ջիվան Գասպարյանի հետ իր լուսանկարն ու գրել, որ Ջիվան Գասպարյանը մարմնավորում էր հայկական դուդուկը և աշխարհում ամենահայտնի դուդուկահարն էր:

Թանկյանի խոսքով՝ Ջիվան Գասպարյանը, ճանապարհորդելով աշխարհով մեկ, ձայնագրությունների, սաունդթրեքերի միջոցով լավագույնս ներկայացրել է Հայաստանն ու հայ ժողովրդական երաժշտությունը: «Ես բախտավոր եմ ինձ համարում, որ հնարավորություն եմ ունեցել 2017 թվականին հանդիպել նրան և կյանքի մասին մի քանի դաս քաղել այդ անհավանական մարդուց: Մեր ցավակցությունն ենք հայտնում վարպետի ընտանիքին և հատկապես իմ ընկեր Ջիվան Գասպարյան կրտսերին: Հողը թեթև նստի վրադ, վարպետ ջան»,-եզրափակել է Սերժ Թանկյանը:

Գասպարյանի մահվան լուրը հուլիսի 6-ին հայտնել էր Ջիվան Գասպարյան կրտսերը:

Հայերեն English Français Русский

Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հետախուզական տվյալների փոխանցումն «այժմ աշխատում է»

Խուզարկություններ և ձերբակալություններ Ստեփանավանում. Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է 14 անձի ձերբակալության մասին

Գյումրիում կբացվի հայ-գերմանական արվեստի ցուցահանդես

COP17-ի շրջանակում քննարկվել է բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների ներդրումը կենսաբազմազանության պահպանության գործում

Ուիթքոֆն Օսլոյում Զելենսկու հետ հանդիպումից հետո մեկնում է ՌԴ՝ փոխանցելու Կիևի նոր առաջարկները

Շիրակի մարզում ավարտվել են դպրոցականների սպարտակիադայի մարզային ընտրական փուլի մրցումները

Հայաստանի փոքր լինելն առավելություն է գիտատեխնոլոգիական ոլորտի զարգացման համար. Գուրգեն Մարդոյան

Անկախ Հայաստանի ամենատիտղոսակիր մարզիկ Արթուր Ալեքսանյանը տոնում է ծննդյան 35-ամյակը

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչներն այց են իրականացրել «Արմավիր» ՔԿՀ

ՊՍԺ-ն հաղթել է «Բարսելոնա»-ին, «Ռոմա»-ն` «Սլովան»-ին. ՉԼ այլ արդյունքներ