Հասարակական

Հանրապետությունում օդի ջերմաստիճանը հուլիսի 5-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով

1 րոպեի ընթերցում

Հանրապետությունում օդի ջերմաստիճանը հուլիսի 5-ի ցերեկը կնվազի 3-5  աստիճանով

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում հուլիսի 5-10-ը սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:

Հանրապետության տարածքում հուլիսի 5-6-ին, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 7-9-ին առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 5-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով։

Երևան քաղաքում հուլիսի 5-6-ին, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 7-9-ին՝ երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20մ/վրկ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում