Տարածաշրջանային

«Ֆուտբոլային հանդիպումներ դիկտատորի համար». գերմանական պարբերականի անդրադարձը Եվրո-2020-ի Բաքվի խաղերին

3 րոպեի ընթերցում

«Ֆուտբոլային հանդիպումներ դիկտատորի համար». գերմանական պարբերականի անդրադարձը Եվրո-2020-ի Բաքվի խաղերին

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ֆուտբալային հանդիպումներ դիկտատորի համար». այսպես է վերնագրել ֆուտբոլի Եվրոպայի առաջնության Բաքվում կայացած խաղերի մասին իր վերլուծական անդրադարձը գերմանական ZDF-ի սյունակագիր Մարսել Մուրկհարդը:

«2020 թվականին պատերազմելով՝ այժմ Ադրբեջանը փորձում է իրեն ներկայացնել որպես ընկերասեր և հյուրընկալ պետություն, դրա հետ մեկտեղ, ավտորիտար պետության ղեկավարը փորձում է սպորտն օգտագործել որպես մի շոու»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այսպես է սկսում իր հոդվածը Մուրկհարդը:

Վերջինս շեշտում է, որ այս սպանված զինվորների սաղավարտները որպես «մարգարիտներ» կախված են Բաքվում՝ որպես հազարավոր կյանքեր խլած Ադրբեջանի հաղթանակի վկայություն: Նախագահ Ալիևը բազմաթիվ անգամ Հայաստանի նկատմամբ տոնած հաղթանակը որակել է որպես «ատելության» հաղթանակ:

Վերլուծաբանի կարծիքով` Բաքվի մարզադաշտը քաղաքական հարթակ էր: Թեպետ ՈՒԵՖԱ-ն պնդում է, որ խստագույնս տարանջատում է քաղաքականությունն և սպորտը, սակայն դա Ալիևին չի հետաքրքրում:

Հոդվածում խոսվում է նաև Էրդողանի և Ալիևի «եղբայրության մասին»: Էրդողանը ներկա էր Եվրոպայի առաջնության խմբային փուլի Ուելսի և Թուրքիայի հավաքականների խաղին: Նրանք իրար համարում են «եղբայրներ»: Էրդողանը Հայաստանի դեմ պատերազմի ընթացքում իր աջակցություն էր հայտնում Ալիևին և խմբային փուլի մեկնարկից առաջ Ալիևի հետ այցելել է Շուշի քաղաք:

Մուրկհարդը գրում է, որ հաղորդումներ են տարածվում Ադրբեջանում գլխատումների և խոշտանգումների մասին` մեջբերելով «Ամնեսթի» միջազգային իրավապաշտպան կազմակերպության անդրադարձը, ըստ որի՝ Ադրբեջանի բանակը ռազմական հանցագործություններ է կատարել Ղարաբաղում, ինչպես նաև վատ վերաբերվել ռազմագերիներին և զինվորականների դիակներ պղծել: ՈՒԵՖԱ-ն այս դեպքում ավտորիտար պետության ձեռքի խաղալիք է: «Անկախ պատերազմից՝ Բաքուն երբեք չպետք է դառնա նման միջոցառման անցկացման վայր: Թվում է, թե ՈՒԵՖԱ-ն չունի բարոյական կողմնորոշում: Նման որոշումներ կայացնող կառույցները անթափանց են գործում և հակված են կոռուպցիայի»,- մեջբերում է հոդվածագիրը Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Ֆրանկ Շվաբեի խոսքերը:

Ըստ սյունակագրի՝ Ադրբեջանը միլիոններ է տալիս ՈՒԵՖԱ-ին: Փաստ է այն, որ ադրբեջանական «Սոկար» ընկերությունը միլիոնավոր դոլարի հովանավորչություն է կատարել, սակայն ՈՒԵՖԱ-ն չի խոսում այս մասին:

Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հետևել են Ղազախստանում անցկացվող զորավարժություններին

Ադրբեջան

Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հետևել են Ղազախստանում անցկացվող զորավարժություններին

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Արտաքին քաղաքականություն

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Իրանն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. դեսպան Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Իրանն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. դեսպան Սոբհանի

Շինծու մեղադրանքների հիման վրա Ադրբեջանը Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման

Իրավունք

Շինծու մեղադրանքների հիման վրա Ադրբեջանը Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Քաղաքականություն

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Բաքվում շինծու մեղադրանքների հիման վրա ընթանում է Ռաշիդ Բեգլարյանի դատավարությունը

Իրավունք

Բաքվում շինծու մեղադրանքների հիման վրա ընթանում է Ռաշիդ Բեգլարյանի դատավարությունը

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Քաղաքականություն

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

ԱՄՆ-ն պետք է աջակցի Հայաստանի ինքնիշխանությանն ու պաշտպանությանը․ Ֆրենկ Փալոն

Քաղաքականություն

ԱՄՆ-ն պետք է աջակցի Հայաստանի ինքնիշխանությանն ու պաշտպանությանը․ Ֆրենկ Փալոն

Սարգիս Գալստյանը ստացել է «Սարխան» ծածկանունը և լրտեսություն կատարել Ադրբեջանի համար. ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

Ադրբեջան

Սարգիս Գալստյանը ստացել է «Սարխան» ծածկանունը և լրտեսություն կատարել Ադրբեջանի համար. ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում