Առնո Բաբաջանյանի 100-ամյակին միջոցառումներ են նախատեսվում Երևանի հրապարակներում ու այգիներում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծանուն կոմպոզիտոր, դաշնակահար, մանկավարժ, Խորհրդային Միության և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակներում Հայաստանի պետական ֆիլհարմոնիան՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հովանու ներքո, կիրականացնի «Բաբաջանյանը Երևանում» համերգային նախագիծը: Այն տեղի կունենա հուլիսի 3-9-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագծի շրջանակում Հայաստանի պետական ֆիլհարմոնիան մայրաքաղաքի մի շարք հրապարակներում և այգիներում կկազմակերպի 6 բացօթյա համերգ: Համերգների ընթացքում կներկայացվեն Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները:

Հուլիսի 3-ին ժամը 18:00 - 20:00-ը միջոցառում կիրականացվի Կենտրոն վարչական շրջանում՝ Առնո Բաբաջանյանի արձանի հարակից տարածքում, հուլիսի 4-ին ժամը 21:00-23:00-ը նույն տարածքում մեկ այլ ծրագիր է նախատեսվում, հուլիսի 6-ին 21:00 - 23:00-ը՝ Նոր Նորք վարչական շրջանի Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում, հուլիսի 7-ին 19:00 - 22:00-ը՝ Շենգավիթ վարչական շրջանի Գարեգին Նժդեհի հրապարակում, հուլիսի 8-ին 19:00 - 22:00-ը՝ Էրեբունի վարչական շրջանի Վարդավառի լճի հարակից տարածքում և հուլիսի 9-ին 19:00 - 22:00-ը՝ Աջափնյակ վարչական շրջանի Թումանյանի անվան զբոսայգում:

Հայերեն Русский

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ դեսպանը կարևորել են կրթության ոլորտում համագործակցությունը