44-օրյա պատերազմի հանգամանքները պետք է լրջորեն և մանրամասն քննության առարկա դառնան. Նիկոլ Փաշինյան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հարապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շեշտում է, որ Արցախյան 44-օրյա պատերազմի հանգամանքները պետք է լրջորեն և մանրամասն քննության առարկա դառնան, որովհետև կան հարցեր, որոնց պատասխանը պիտի ստանա հանրությունը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Փաշինյանն այս մասին ասել է ՀՀ դատախազության ստեղծման 103-րդ տարեդարձի և Դատախազության աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ:

« Իհարկե առանձին թեմա է, թե որ հատվածն է, որ պետք է դատաիրավական համակարգի շրջանակներում քննվի, որ համակարգն է, որ հանձնաժողովային կամ օրենսդրությամբ նախատեսված այլ ֆորմատներով պիտի քննարկվի, բայց կարևոր է արձանագրել, որ 44-օրյա պատերազմի բոլոր հանգամանքները և դրան հարակից այլ հանգամանքներ պիտի անպայման քննվեն այնտեղ, որտեղ կա քրեաիրավական գնահատականի խնդիր, պիտի տրվի քրեաիրավական գնահատական: Այնտեղ, որտեղ կա քաղաքական գնահատականի խնդիր, պիտի տրվի քաղաքական գնահատական, բայց հանրությունը և մենք բոլորս, կարծում եմ, զգում ենք այդ անհրաժեշտությունը, կարիքը և առաջիկայում դատախազությունն այս առումով բավականին մեծ աշխատանք ունի կատարելու»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Հայերեն English Русский

Իսրայելը ​​մտադիր չէ սկսել Գազայի հատվածի վերականգնումը մինչև ՀԱՄԱՍ-ի լիակատար զինաթափումը

ԱԺ-ն օգոստոսի 20-ին լրացուցիչ նիստ կգումարի

Մոսկվան Ուկրաինայի հետ հակամարտության կարգավորման նախադրյալներ չի տեսնում. Պեսկով

Վահագն Ալեքսանյանը հանդիպել է ՀՀ-ում ՄԹ դեսպանի հետ. քննարկվել են երկկողմ խորհրդարանական կապերի խորացման հեռանկարները

Ովքեր ընտրվեցին ԱԺ հանձնաժողովների նախագահներ. քվեարկության արդյունքները

ՊՆ-ն նոր տվյալներ է հայտնել Ճամբարակում ավտովթարից տուժած զինծառայողների առողջական վիճակից

«Ուժեղ Հայաստան»-ն ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջարկում է Լիանա Մանուկյանի թեկնածությունը

Գազայի հատվածից առողջական լուրջ խնդիրներ ունեցող երեխաների անհրաժեշտ բժշկական օգնությունը կկազմակերպվի ՀՀ-ում

Գերմանիայում շոգի պատճառով 2026 թվականին 14 000 մարդ է մահացել

ԱԺ հանձնաժողովների նախագահների ընտրության քվեարկության արդյունքները հայտնի են. «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուները չեն ընտրվել