Բաքվում շարունակվում են 27 հայ ռազմագերիների գործերով դատավարությունները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը շարունակում է շինծու մեղադրանքներով հարուցված քրեական գործերով 27 հայ ռազմագերիների դատավարությունները:

Բաքվում հունիսի 29-ին երկու դատական նիստ է ընթանում. մեկով անցնում են 14 հայ ռազմագերիներ՝ Գեղամ Սամվելի Սերոբյանը, Հրաչ Արզումանի Ավագյանը, Արմեն Եղիազար Բաղասյանը, Գոռ Վահրամի Գասպարյանը, Կամո Կարենի Սեֆիլյանը, Վոլոդյա Վաչագանի Հակոբյանը, Գեւորգ Նորայրի Հասերթյանը, Սիսակ Գրիշայի Ենգոյանը, Ալբերտ Կոմիի Պետրոսյանը, Ռոմիկ Միսակի Սեդրակյանը, Արամ Գառնիկի Մինոսյանը, Մկրտիչ Սիմոնի Մինոսյանը, Էդգար Վաչագանի Մաթեսյանը և Յուրի Տիգրանի Կարապետյանը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, մյուս նիստը վերաբերում է 13 ռազմագերու՝ Հայկազ Կորյունի Հովհաննիսյանին, Վարազդատ Անուշավանի Մանուկյանին, Դավիթ Ստեփանի Ստեփանյանին, Լևոն Աշոտի Թոսունյանին, Արթուր Էդուարդի Բաղդասարյանին, Սերոբ Սուրենի Ավագյանին, Վարազդատ Սերյոժայի Հարությունյանին, Ժորա Վանոյի Մանուկյանին, Հրայր Հրաչի Հերաբյանին, Նարեկ Աղայի Գասպարյանին, Գրիգոր Գագայի Կուրեղյանին, Աշոտ Արտակի Գևորգյանին, Մարտին Մուշեղի Հաղրամանյանին:

Բոլորին վերագրվում է «ահաբեկչության և դիվերսիայի» կեղծ մեղադրանքը:

Ադրբեջանը շարունակում է չկատարել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պայմանավորվածությունները, մասնավորապես` գերիների վերադարձը:

Հայերեն Русский

Ամերիկյան նոր հարվածներից հետո Իրանը գրոհել է տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաների վրա

Ռումինիայում նոր կառավարության ձևավորման գործընթացը փակուղի է մտել

Թրամփը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում վստահ հաղթանակի առթիվ

Մոսկվայում նշել են, թե որն է ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնման բանալին

ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում

ԱՄՆ-ն Կուբային կոչ է արել զերծ մնալ Գուանտանամոյի բազային հարվածելու նպատակով զենք հայթհայթելու փորձերից

Լյուքսեմբուրգը շնորհավորել է Հայաստանին և խորհրդարանական ընտրությունները հաջողված համարել

Երևանը բարձր է գնահատում Լիսաբոնի հետ իր բարեկամությունը. ԱԳՆ-ն շնորհավորել է Պուտուգալիայի Ազգային օրը

Իսրայելի հարձակումների հետևանքով վերջին 24 ժամում 30 մարդ է զոհվել Լիբանանում

Հասանովն ու Վուչիչը քննարկել են Ադրբեջան-Սերբիա ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները