Adana Project խումբը նորովի է մեկնաբանել «Գարահիսար» սիրված երգը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Adana Project ռոք խումբը, որը մշակում և յուրովի մատուցում է հին կամ մոռացված հայկական ազգագրական, ժողովրդական, էստրադային երգերը, այս անգամ անդրադարձել է «Գարահիսար» ստեղծագործությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգի հոլովակն արդեն համացանցում է:

«Երգը գրվել է Վանի Պետոյի հիշատակին, որը զոհվել է 1896 թվականին Գարահիսար լեռան մոտ քրդերի հետ համառ մարտերում։ Գարահիսարը մի շշմելու ու անառիկ բերդաքաղաք է եղել, որն ընկել է 1915 թվականի հուլիսին երկար ինքնապաշտպանական մարտերից հետո։ Տեսահոլովակը պատրաստել ենք Արցախյան 44-օրյա պատերազմի ծանր օրերի ապրումներից ազդված։ Այսքա՜ն հին երգ, բայց նոր ցավ, նոր վերք... Թերևս, հայիս համար չսպիացող ո՛չ ցավ, ո՛չ վերք...»,-ասվում է տեսահոլովակին կից արված գրառման մեջ:

Adana Project-ի հիմնադիրներն են Արին և Արիս Քարամյանները: Արինը ստեղնաշարային գործիքներ է նվագում, իսկ Արիսը` հարվածային: Խմբի կիթառահարներն են Պատրիկ Ավետիսյանն ու Ռոման Մնացականյանը, բաս կիթառահարն է Գեղամ Ղազարյանը, մեներգչուհին` Մանե Տոնոյանը: Խմբի պրոդյուսերն Անդրե Սիմոնյանն է:

Հայերեն

ՆԱՏՕ-ն ցանկանում է ամրապնդել իր արևելյան սահմանը անօդաչու թռչող սարքերի և արհեստական բանականության միջոցով

Հանրապետությունում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Անմեղ խաղից մինչև կիբեռբուլինգ․ ինչպես պաշտպանել երեխաներին առցանց վտանգներից

Ինդոնեզիայում տեղի է ունեցել 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, կա առնվազն 20 զոհ

Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը

Ուժի մեջ է մտել մի շարք պաշտոններ զբաղեցնելու համար գործող առավելագույն տարիքի շեմի վերացման կարգավորումը

Վենեսուելայի իշխանություններն ազատ են արձակել 131 քաղբանտարկյալի

Հայաստանն ու Ռուանդան քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորությունները

Թուրքիան կրճատել է նավթի գնումները ռուսական սևծովյան տերմինալներից

ՃՏՊ Վայոց ձորի մարզում․ փրկարարներն արգելափակված քաղաքացուն դուրս են բերել մեքենայից