Հասարակական

ՀՀ բնապահպանության նախարարությունը ճնշում չի գործադրել աշխատակիցների վրա. Ռոմանոս Պետրոսյան

1 րոպեի ընթերցում

ՀՀ բնապահպանության նախարարությունը ճնշում չի գործադրել աշխատակիցների վրա. Ռոմանոս Պետրոսյան

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բնապահպանության նախարարությունն արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ աշխատակիցների վրա ճնշում չի գործադրել: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը՝ ավելացնելով, որ ինքը տեղեկություն չունի կառավարությունում աշխատողների վրա ճնշումների մասին:

«Մեր գերատեսչությունում աշխատում են ՀՅԴ ամենանշանավոր ներկայացուցիչների որդիները, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամների հարազատները, ովքեր պատշաճ կերպով կատարում են իրենց աշխատանքը: Մենք ունենք ավելի քան 10 այդպիսի աշխատակից, և նրանք նորմալ աշխատում են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Ռոմանոս Պետրոսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում