Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Լևոն Շիրինյանի հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շարունակում է քաղաքական խորհրդակցությունները մի շարք քաղաքական ուժերի ղեկավարների հետ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանն հանդիպում է ունեցել Քրիստոնեա-Ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանի հետ:

Նիկոլ Փաշինյան - Հարգելի պարոն Շիրինյան, ուրախ եմ Ձեզ տեսնելու համար և շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար: Ես, ինչքան հասցրել եմ, ամբողջ ծավալով չէ, բնականաբար, հետևել եմ ձեր քարոզարշավին, և շատ լավ տպավորություն եմ ստացել: Ափսոս, որ ընտրությունների արդյունքներով ձեր դաշինքը չհաղթահարեց շեմը, բայց ընտրությունների առանձնահատկությունն այն է, որ միշտ, միևնույն է, անկանխատեսելի են, եթե, իհարկե, ժողովրդավարական և ազատ ընտրություններ են: Այսօր կուզենայի լսել ձեր տեսակետները ներքաղաքական կյանքի հետագա ընթացքի մասին: Կուզենայի նաև իմանալ՝ ինչ եք մտածում ընդհանրապես արտախորհրդարանական ուժերի և կառավարության հարաբերությունների հնարավոր հարթակների վերաբերյալ, որպեսզի մենք կարողանանք փոխադարձաբար ավելի լսելի լինել իրար համար:

Լևոն Շիրինյան - Վերջին հաշվով, գրոհը կասեցվեց: Դա շատ կարևոր է, իմ գնահատականով, որտեղ մենք ունեցանք շատ էական դերակատարություն: Կարող եմ ասել, որ դաշինքն աշխատեց բացառիկ արդյունավետությամբ: Կարևոր էր հեղափոխության շարունակությունը, պետության կայունությունը և անկախության ամրապնդումը: Հիմա այսպես տեսակետները շատ եմ շարադրել, կշարունակեմ: Մենք այստեղ որևէ խնդիր չունենք, կլինենք ձեր կառավարության կողքին:

Զրուցակիցները քննարկել են ներուժի և կարողությունների համախմբմանը, հետագա գործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր:

Հայերեն English Français Русский

Երևանի հ. 156 մանկապարտեզը կունենա ժամանակակից նոր շենք

Չինաստանը որևէ մեկին թույլ չի տա խախտել միջազգային առևտրի կանոնները․ Չինաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար

ԱԺ պաշտոնատար անձին ապօրինի վարձատրություն տալու և դրան օժանդակելու մեջ մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը դատարանում են

Թրամփը Ալիևին ուղղված նամակում ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանն ուղղված քայլերը

«Սևան Ստարտափ Սամմիթ 2025»-ը գերազանցելու է նախորդ բոլոր սամմիթներն իր մասշտաբով և բովանդակությամբ. ՀՀ ԲՏԱ նախարարություն

Ապրիլի 11-ի միջոցառումների անոնս

Առողջապահության նախարարը հանդիպում է ունեցել դեղ ներմուծող ընկերությունների ներկայացուցիչների հետ

Լևոն Տեր-Պետրոսյանը պլանային հետազոտության նպատակով այցելել է բժշկական կենտրոն

ՀՀ ԿԳՄՍ նախարարը կգործուղվի Հունաստան

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալն ընդունել է ԵՄ փորձագիտական առաքելությանը