Տարածաշրջանային

Ադրբեջանը բանակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ Աղդամ, Ֆիզուլիի և Շուշի առաքելություն ուղարկելու առնչությամբ

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանը բանակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ Աղդամ, Ֆիզուլիի և Շուշի առաքելություն ուղարկելու առնչությամբ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի միջև կայացած վերջին հանդիպման ընթացքում ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել ընդունելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությանը Արցախյան վերջին պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած շրջաններում, օկուպացված Շուշիում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ժամանակ ԱԳՆ մամուլի ծառայության պետ Լեյլա Աբդուլաևան նշել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունն ընդունելու պատրաստակամությունը ադրբեջանական կողմը ևս մեկ անգամ ընդգծել Է 2021 թվականի հունիսի 21-ին կայացած հանդիպման ընթացքում:

«Ադրբեջանը կոչ է արել կազմակերպությանը արագացնել այդ գործընթացը: Մասնավորապես, քննարկումներ են անցկացվել Աղդամի (Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ակնա - խմբ․) և Ֆիզուլիի (Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդա - խմբ․) և Շուշիում ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության այցի վերաբերյալ»,- ասել է Աբդուլաևան։

Բացի այդ, ԱԳՆ մամուլի ծառայության պետը նշել է, որ Ադրբեջանի և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի միջև անցկացված քննարկումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել հակամարտության հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքում փախստականների հարցերով հանձնակատարի առաքելության իրականացման վերաբերյալ:

«Ադրբեջանը պատրաստ է ընդունել նաև ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի առաքելությունը։ Ներկայումս մենք սպասում ենք երկու կազմակերպությունների պատասխանին ՝ այցի հետ կապված աշխատանքներն ավարտելու համար», - նշել է Աբդուլաևան։

Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հետևել են Ղազախստանում անցկացվող զորավարժություններին

Ադրբեջան

Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հետևել են Ղազախստանում անցկացվող զորավարժություններին

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Արտաքին քաղաքականություն

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Իրանն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. դեսպան Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Իրանն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. դեսպան Սոբհանի

Շինծու մեղադրանքների հիման վրա Ադրբեջանը Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման

Իրավունք

Շինծու մեղադրանքների հիման վրա Ադրբեջանը Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Քաղաքականություն

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Բաքվում շինծու մեղադրանքների հիման վրա ընթանում է Ռաշիդ Բեգլարյանի դատավարությունը

Իրավունք

Բաքվում շինծու մեղադրանքների հիման վրա ընթանում է Ռաշիդ Բեգլարյանի դատավարությունը

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Քաղաքականություն

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

ԱՄՆ-ն պետք է աջակցի Հայաստանի ինքնիշխանությանն ու պաշտպանությանը․ Ֆրենկ Փալոն

Քաղաքականություն

ԱՄՆ-ն պետք է աջակցի Հայաստանի ինքնիշխանությանն ու պաշտպանությանը․ Ֆրենկ Փալոն

Սարգիս Գալստյանը ստացել է «Սարխան» ծածկանունը և լրտեսություն կատարել Ադրբեջանի համար. ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

Ադրբեջան

Սարգիս Գալստյանը ստացել է «Սարխան» ծածկանունը և լրտեսություն կատարել Ադրբեջանի համար. ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում