Հայաստանը հանձնառու է եռակողմ հայտարարության պարտավորությունների կատարմանը. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը հանձնառու է բոլոր այն միջազգային պարտավորություններին, որ ստանձնել է նոյեմբերի 9-ի հայտարարությամբ՝ ի տարբերություն Ադրբեջանի, որը մինչև այսօր մեր գերիներին ամբողջությամբ չի վերադարձրել: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, այս մասին Սյունիքի մարզի Կապան քաղաքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ հանրահավաքին հայտարարեց կուսակցության ղեկավար, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Հիշելով, որ այդ հայտարարությունը ստորագրելու համար իրեն հրապարակներում անվանում էին դավաճան՝ նա նշեց. «Ոչ ոք չի ասում, որ գալու եմ և այդ հայտարարությունը չեղյալ անեմ: Դուք կրկնակի դավաճան եք, եթե ասում եք՝ դա դավաճանություն է և գալիս եք դրան տեր կանգնելու»:

Փաշինյանը կոչ արեց չտրվել որևէ տեսակի, այդ թվում և ադրբեջանական մանիպուլյացիաներին: «Ոչ Մեղրի, ոչ Զանգեզուր, ոչ միջանցք բառ չկա հայտարարության մեջ»,- հայտարարեց Փաշինյանը՝ նշելով, որ այդ փաստաթղթի մեկնաբանությունը տրվել է հունվարի 11-ին՝ Մոսկվայի եռակողմ հայտարարության մեջ:

«Մենք ընդհանուր առմամբ կողմ ենք տարածաշրջանում հաղորդակցման ուղիների բացմանը, որովհետև ինչքան դա Ադրբեջանին է պետք, այդքան էլ մեզ»,- նշեց նա՝ ընդգծելով, որ իրենք ապահովելու են երկրի անվտանգությունն ու ապահովությունը:

Հայերեն العربية English Русский

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին