Հասարակական

Քրիստիննե Գրիգորյանը ԱՄՆ գործընկերներին ներկայացրել է ՀՀ-ում արդարադատության ոլորտի բարեփոխումների ընթացքը

6 րոպեի ընթերցում

Քրիստիննե Գրիգորյանը ԱՄՆ գործընկերներին ներկայացրել է ՀՀ-ում արդարադատության ոլորտի բարեփոխումների ընթացքը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը և Արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության հարցերով խորհրդական Ամալյա Հովսեփյանը 2021թ. հունիսի 7-11-ը աշխատանքային այցով գտնվում էին Վաշինգտոնում։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Այցի նպատակը հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության տրամաբանությամբ ամերիկյան գործընկերներին Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը ներկայացնելը, առկա մարտահրավերները քննարկելն ու արդարադատության ոլորտում ծավալված համագործակցության շրջանակն ընդլայնելն էր։

Այցի շրջանակում Քրիստիննե Գրիգորյանը հանդիպումներ է ունեցել ԱՄՆպետքարտուղարի Արևելյան Եվրոպայի և Կովկասի հարցերով փոխտեղակալՋորջ Քենթի,Պաշտպանության քարտուղարի Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալԼորա Կուպերի, պետքարտուղարի Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով փոխտեղակալԿարա ՄըքԴոնալդի և նրա Եվրոպայի հարցերով տեղակալ Վենդի Սիլվերմանի հետ։

Նախարարի առաջին տեղակալը գործընկերներին ներկայացրել է արդարադատության ոլորտի բարեփոխումների ընթացքը, դրանց՝ այս փուլի արդյունքները, կոռուպցիայի դեմ պայքարի ժողովրդավարական ինստիտուտների ստեղծման հաջողությունները, ոստիկանության ոլորտի բարեփոխումների հիմնական ուղղություններն ու առաջիկա ծրագրերը։ Զրուցակիցներն անդրադարձել են թե՛ հաջորդիվ գործողություններին և թե՛ բարեփոխումների ընթացքի մարտահրավերներին։

ԱՄՆ գործընկերները բարձր են գնահատել 2020 թվականի համավարակի և ապա պատերազմի դժվարությունների պայմաններում բարեփոխումների ընթացքի շարունակությունն ապահովելու կառավարության ջանքերը, ինչպես նաև արդեն իսկ արձանագրված արդյունքները։

ԱՄՆ կողմի զրուցակիցները նշել են, որ տարածաշրջանում այլ պետությունների կողմից բարեփոխումների իրականացման ընթացքը մինչ այս արդեն իսկ վերհանել է կոռուպցիայի դեմ ինստիտուցիոնալ պայքարի համար ընդհանրական մարտահրավերներ, սակայն Հայաստանի դեպքում արձանագրել են քաղաքական ուժեղ կամքի առկայությունը ժողովրդավարական, կարող հաստատություններ ձևավորելու առումով։

Պետքարտուղարության ներկայացուցիչները նշել են, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը կոռուպցիան դիտում է որպես ազգային անվտանգությանը սպառնացող վտանգ, և իրենք համակրանքով են հետևում Հայաստանի կառավարության կողմից այդ ոլորտում իրականացվող քայլերին, որոնք կրում են ինստիտուցիոնալ և հիմնարար բնույթ։

Նախարարի առաջին տեղակալը հանդիպել է նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտնօրենի պաշտոնակատարՄարգոթ Էլիսին և նրա տեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկուն։

Քրիստիննե Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ ՄԶԳ գործընկերներին ավանդական բարձր մակարդակի համագործակցության համար։ Ի թիվս բազմաթիվ հաջողված ծրագրերի՝ տեղակալ Գրիգորյանը մատնանշել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձևավորման նախնական փուլում տրամադրված աջակցության, ինչպես նաև Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի աջակցության ծրագիրը, որը պետական կառավարման համակարգում ինստիտուցիոնալ կարողությունների ձևավորման ու տարածման լավ օրինակ է։

ԱՄՆ ՄԶԳ գործընկերները ներկայացրել են դատաիրավական և հակակոռուպցիոն ոլորտի բարեփոխումներին աջակցության մի քանի միլիոն դոլարանոց երկու մեծ ծրագրերի մեկնարկի մանրամասները։

Վաշինգտոնում Քրիստիննե Գրիգորյանն աշխատանքային քննարկումներ է ունեցել նաև Պետքարտուղարության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության միջազգային բյուրոյի (INL) տնօրենի փոխտեղակալՔեյթ Սցպիլայի, արդարադատության քարտուղարության «Քրեական հետաքննությունների վերապատրաստման աջակցության միջազգային կենտրոնի» (ICITAP) տնօրենԳրեգ Դուկատի և նրա թիմի հետ։ Քննարկումների առանցքում եղել են ոստիկանության ոլորտի բարեփոխումներին, ներառյալ՝ նոր Պարեկային ծառայության, Ներքին գործերի նախարարության ձևավորման աջակցության, ինչպես նաև Հակակոռուպցիոն կոմիտեի ինստիտուցիոնալ կայացմանն աջակցելու հարցերը։ Զրուցակիցները վերահաստատել են այս ուղղություններով ԱՄՆ կառավարության կողմից 2020 թվականին ներդրված աջակցությունը շարունակելու և ըստ կարիքների ընդլայնելու նպատակադրումը։

Այցի ընթացքում հեռավար հանդիպում է տեղի ունեցել նաև Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահՋեքի Սփիրի,Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի նախագահի տեղակալԱդամ Շիֆի, Կոնգրեսի հայկական հարցերով խմբի անդամների աշխատակազմի ավագ խորհրդականների հետ։ Օրենսդիր մարմնի ներկայացուցիչները հետաքրքվել են ժողովրդավարական բարեփոխումների ընթացքով և արձանագրված արդյունքներով։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հասարակական

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Հասարակական

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

Հասարակական

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում