Հասարակական

Հանրային հեռուստաընկերությունը գտնում է, որ Առաջին ալիքի նկատմամբ քաղաքական ճնշումների փորձեր են արվում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հանրային հեռուստաընկերությունը դիմում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին, Մարդու իրավունքների պաշտպանին, ինչպես նաև միջազգային դիտորդներին և կոչ է անում պաշտպանել Հանրայինի՝ անաչառության ու ոչ խտրական վերաբերմունքի հանձնառությունը: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Առաջին ալիքի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը:

«Հանրային հեռուստաընկերությունը գտնում է, որ Առաջին ալիքի նկատմամբ քաղաքական ճնշումների փորձեր են արվում: Հանրային հեռուստաընկերությունը դիմում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին, Մարդու իրավունքների պաշտպանին, ինչպես նաև միջազգային դիտորդներին և կոչ է անում պաշտպանել Հանրայինի՝ անաչառության ու ոչ խտրական վերաբերմունքի հանձնառությունը:

Օրերս Հանրային հեռուստաընկերությանը նախընտրական քարոզչության նպատակով տարբեր քաղաքական ուժերի կողմից տրամադրվել են օրենքի տեսանկյունից վիճահարույց տեսահոլովակներ, որոնք պարունակում են բռնության կոչեր ու տեսարաններ, հեղինակային իրավունքների խախտումներ, վիրավորանք, զրպարտություն: Նախօրեին Հանրային հեռուստաընկերությունը գրություն է ուղարկել ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին՝ խնդրելով զերծ մնալ այնպիսի տեսահոլովակներ տրամադրելուց, որոնք կարող են հակասել ՀՀ օրենսդրությանը և զգուշացրել, որ վերոգրյալը կարող է հիմք հանդիսանալ տեսանյութերը Հանրային հեռուստաընկերության եթերում չհեռարձակելու համար:

Հանրայինը հերքում է, որ իր եթերում դիտարկվում են միայն որոշ ուժերի հոլովակներում հնարավոր խախտումները: Օրենքի առաջ հավասար են բոլոր քաղաքական ուժերը. մինչ օրս կուսակցությունների ու դաշինքների հետ համագործակցությամբ մի շարք հոլովակներում շտկումներ են արվել:

Նման միջադեպերից խուսափելու համար Հանրայինն ակնկալում է վերը նշված կառույցների շտապ խորհրդատվակական կարծիքը՝ հստակ և համապարփակ մոտեցում ցուցաբերելու համար՝ պատրաստակամություն հայտնելով տրամադրել անհրաժեշտ բոլոր նյութերը», - գրել է նա:

Հայերեն

Ադրբեջանը հրամանատարաշտաբային զորավարժություններ է անցկացրել Նախիջևանում

Երևանն առաջին հերթին մարդիկ են, ովքեր աշխատում են քաղաքի բարօրության համար. Տիգրան Ավինյան

Թովմաս Թովմասյանը Հայաստանը կներկայացնի ռուսական ռոմանսի երիտասարդ կատարողների մոսկովյան միջազգային «Ռոմանսիադա» մրցույթում

Արթուր Չախոյանին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հատկանիշներով

ՌԴ-ն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է «Իսկանդեր-Մ» հրթիռներ և կիրառել ավելի քան 170 ԱԹՍ

Աթենքում անցկացվել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հիշատակի համերգ

Միացյալ Թագավորության ԱԳ նախարարը բարձր է գնահատել ՀՀ կառավարության ջանքերը խնամատարության համակարգում

Գեղասահքի մարզադպրոցի սաները պատրաստվում են «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» բաց մրցաշարին

Պենտագոնի ղեկավարը նախազգուշացրել է Իրանին՝ հութիներին աջակցելու հետևանքների մասին

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը կրթական ուղևորություն էր կազմակերպել դեպի Դուբայ