Արցախ

ԱՀ նախագահը մասնակցել է Գարեգին Բ կաթողիկոսի հանդիսապետությամբ Ստեփանակերտում մատուցված պատարագին

1 րոպեի ընթերցում

ԱՀ նախագահը մասնակցել է Գարեգին Բ կաթողիկոսի հանդիսապետությամբ Ստեփանակերտում մատուցված պատարագին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 6-ին Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարում մասնակցել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցված Սուրբ պատարագին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, պատարագին մասնակցել են Արցախի Հանրապետության երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը, գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչներ, անվտանգության խորհրդի անդամներ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում