Պաշտոնական

Վիլեն Գալստյանի փայլուն կերպարները կմնան հայ պարարվեստի պատմության մեջ. նախագահը ցավակցել է մեծ արտիստի ընտանիքին

1 րոպեի ընթերցում

Վիլեն Գալստյանի փայլուն կերպարները կմնան հայ պարարվեստի պատմության մեջ. նախագահը ցավակցել է մեծ արտիստի ընտանիքին

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանի մահվան կապակցությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հեռագորիմ ասվում է.«Խոր ցավով տեղեկացա բալետի հայ մեծանուն արտիստ, պարուսույց, Հայաստանի ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանի մահվան մասին:

Վիլեն Գալստյանի բալետային գործունեությունը մի ամբողջ ստեղծագործական դարաշրջան էր, որը հարստացրեց թե՛ հայրենական, թե՛ համաշխարհային բալետը: Նրա՝ հրաշալի մենակատարի և տաղանդավոր բեմադրիչի արվեստով ու վարպետությամբ հիացել են ինչպես հայրենիքում, այնպես էլ արտերկրի մեծահամբավ բեմերում:

Վիլեն Գալստյանի ստեղծած փայլուն բալետային կերպարները, որոնք կերտելու գաղտնիքները նա երկար տարիներ նաև փոխանցում էր իր սաներին, ընդմիշտ կմնան հայ պարարվեստի և բալետի պատմության մեջ։

Ցավակցում և մխիթարանքի խոսքերս եմ հղում մեծ արտիստի ընտանիքին, հարազատներին և նրա արվեստի երկրպագուներին»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում