Նարեկ Մկրտչյանը ՄՍԾ Սևանի տարածքային կենտրոնում մասնակցել է «Կարիերայի և մասնագիտությունների օրվան»

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միասնական սոցիալական ծառայության Սևանի տարածքային կենտրոնում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից անցկացվել է «Կարիերայի և մասնագիտությունների օր»։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։

«Հնարավորություն երիտասարդներին՝ տեղեկանալ մարզում զբաղվածության հնարավորությունների մասին, գործատուների կողմից ներկայացվող պահանջներին, ծանոթանալ ԱՍՀՆ կողմից իրականացվող զբաղվածության միջոցառումներին և իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները ստանալ կարիերայում հաջողությունների հասած բանախոսներից։

Նպատակ ունենալով զբաղվածության ծրագրերը համալրել նոր շահառուներով, ինչպես նաև աջակցել երիտասարդներին մասնագիտական ճիշտ կողմնորոշման հարցում՝ ուսումնական հաստատությունները տաղավարներում ներկայացրել են բուհական կրթության առանձնահատկությունները, գործատուները՝ կրթությունից զբաղվածության անցնելու հնարավորությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ միջոցառման ընթացքում իրականացվել են նաև «Մասնագիտության գիտակցված ընտրության բանաձևը» և «Սոցիալական ձեռնարկատիրությունը զբաղվածության երաշխիք» խորագրով դասընթացներ։

Նախաձեռնության մասնակից Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պարտականությունները կատարող Նարեկ Մկրտչյանը վստահություն է հայտնել, որ նմանօրինակ միջոցառումները ԱՍՀՆ կողմից առաջարկվող զբաղվածության ծրագրերը կդարձնեն առավել հասանելի, իսկ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնները՝ այն վայրերը, որտեղ քաղաքացիները պարբերաբար կայցելեն մասնագիտական կողմնորոշման հնարավորությունն իրացնելու և գործատուների առաջարկներին ծանոթանալու նպատակով։

«Շատ կարևոր է մասնագիտական կողմնորոշում-կրթություն-զբաղվածություն օղակի կապը գործնականում կիրառելի պահել, և ՄՍԾ տարածքային կենտրոններում դրանց պարբերական բնույթ տալ։ Այսինքն՝ ստեղծել հնարավորություն, որ համալսարանները, գործատուները և մասնագիտական կողմնորոշման հնարավորությունները լինեն մեկ վայրում, և երիտասարդները կարողանան մասնագիտության գիտակցված ընտրություն կատարել և ինքնաիրացվել»,- նշել է Նարեկ Մկրտչյանը՝ հավելելով, որ նմանատիպ միջոցառումները կլինեն հաճախակի և կիրականացվեն ՄՍԾ մյուս կենտրոններում ևս։

Հայերեն

Իտալիայի դեսպանը Հայաստանի նախագահին է ներկայացրել տնտեսական համագործակցության ոլորտում արձանագրված վերջին զարգացումները

Վերաքննիչ դատարանը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը փոխել է տնային կալանքով

Հունիսի 5-ի միջոցառումների անոնս

Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել

Մոսկվան պատրաստ է Երևանին ու Բաքվին հարթակ տրամադրել խաղաղության պայմանագիր կնքելու համար. Գալուզին

Արթիկի համայնքապետարանը աճուրդի միջոցով օտարման է ներկայացնում 2 անշարժ գույք

Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել 42 վագոն դիզվառելիք

Բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելուն օժանդակելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար 37 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում

Մոլդովայի նախագահը ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարի հետ քննարկել է անդամակցության գործընթացի հաջորդ քայլերը. Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 04/06/26