Պաշտոնական

Նախագահի աշխատակազմը տնտեսել և պետբյուջե է վերադարձրել 183 մլն դրամ

2 րոպեի ընթերցում

Նախագահի աշխատակազմը տնտեսել և պետբյուջե է վերադարձրել 183 մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահի աշխատակազմը նախորդ տարի 183 մլն դրամ վերադարձել է պետբյուջե, որից 119 մլն դրամն ուղղվել է Արցախի պատերազմի և համավարակի հետևանքների հաղթահարման համար կառավարության կողմից իրականացվող միջոցառումներին:

«Արմենպրես»-իհաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշետվության նախնական քննարկմանը:

«2020-ին նախագահի աշխատակազմի՝ հանրապետության նախագահի լիազորությունների իրականացման ապահովման ծրագրով տարեկան պլանը հաստատվել է 1 մլրդ 575 մլն 884 հազար դրամ»,-ասաց Տարասյանը:

Անդրադառնալով նրան, թե համավարակի և պատերազմի ընթացքում առաջացած խնդիրների լուծմանն ուղղված ի՞նչ է արել նախագահի աշխատակազմը՝ աշխատակազմի ղեկավարն ասաց. «183 մլն դրամ վերադարձրել է պետբյուջե, որից 119 մլն դրամն ուղղվել է Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի և համավարակի հետևանքների հաղթահարման համար կառավարության կողմից իրականացվող միջոցառումների վրա: 64 մլն 774 հազար դրամ՝ ռեսուրսների օպտիմալ օգտագործման արդյունքում, խնայվել և ուղղվել է պետբյուջե»:

Նա տնտեսումները հիմնականում պայմանավորեց արևային ֆոտովոլտային կայանի տեղադրմամբ, տրանսպորտային միջոցների մոնիթորինգի էլեկտրոնային համակարգի ներդրմամբ, տարատեսակ միջոցառումներով, որոնք ուղղված են եղել ռեսուրսների օպտիմալ օգտագործմանը: Հիմնական տնտեսումները եղել են էներգետիկ, կոմունալ կապի, գրասենյակային, տրանսպորտային և կենցաղային նյութերի, ինչպես նաև արտասահմանյան գործողումների ծախսերի ուղղություններով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում