Կարեն Գիլոյանը հայ-սերբական հարաբերությունների զարգացման մեծ ներուժ է տեսնում սպորտի բնագավառում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է ՀՀ-ում Սերբիայի Հանրապետության ժամանակավոր հավատարմատար Տատյանա Պանայոտովիչին:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Աշխատանքային հանդիպման օրակարգում եղել են սպորտի ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:

Ողջունելով դիվանագետին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդգծել է, որ Հայաստանն ու Սերբիան ունեն պատմական և քաղաքակրթական ընդհանրություններ, ինչն ամուր հենք է՝ բարեկամական կապերի զարգացման և ընդլայնման համար: ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշել է, որ հայկական կողմը հետաքրքրված է Սերբիայի՝հատկապես խաղային մարզաձևերի զարգացման հարցում ունեցած հաջող փորձով.

«Ի թիվս մի շարք այլ ոլորտների՝ հայ-սերբական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն նաև սպորտի բնագավառում: Բարձր ենք գնահատում Սերբիայի՝ խաղային մարզաձևերի՝ հանդբոլի, բասկետբոլի, վոլեյբոլի և այլնի, զարգացման գործում ունեցած մեծ փորձը և պատրաստ ենք ներդնել անհրաժեշտ բոլոր ջանքերը՝ փորձի փոխանակմանն ուղղված և այլ համատեղ ծրագրերի իրականացման համար»,-ասել է նա:

ՀՀ-ում Սերբիայի Հանրապետության ժամանակավոր հավատարմատար Տատյանա Պանայոտովիչը, շնորհակալության հայտնելով հանդիպման և ջերմ ընդունելության համար, նշել է, որ Սերբիայի երիտասարդության և սպորտի նախարարությունը ևս հետաքրքրված է երկկողմ հարաբերությունների խորացմամբ: Դիվանագետի խոսքով՝ հայերն ու սերբերը սպորտային ժողովուրդներ են, և համատեղ ծրագրերը կնպաստեն կապերի առավել զարգացմանը, հետևաբար այս հանդիպումը կարող է դառնալ այդ ուղղությամբ առաջին կարևոր քայլը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի և Սերբիայի սպորտային ենթակառուցվածքներին և դրանց հնարավորություններին, քննարկվել են նաև տարբեր մարզաձևերի հավաքականների համատեղ հավաքների, մարզիչների, մրցավարների, տեխնիկական անձնակազմերի համար սեմինարների անցկացմանը և երկու երկրներում բարձր արդյունքներ գրանցող մարզիկներին տրվող աջակցության ծրագրերին վերաբերող հարցեր: Կարևորվել է նաև փոխգործակցությունն ու փորձի փոխանակումն ադապտիվ և մասսայական սպորտի, սպորտային կրթության զարգացման գործում: Այս համատեքստում շեշտվել է փոխայցելությունների, տեղում միմյանց փորձին ծանոթանալու և սպորտի բնագավառում հուշագրի ստորագրման անհրաժեշտությունը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը և ՀՀ-ում Սերբիայի Հանրապետության ժամանակավոր հավատարմատարը համոզմունք են հայտնել, որ համատեղ ջանքերի և պայմանավորվածությունների հետևողական իրականացման շնորհիվ կհաջողվի հայ-սերբական համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնել:

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում