Հաշվետու համերգը  նվիրված էր Արցախյան վերջին պատերազմի  հերոսներին 

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սեւան քաղաքի Վ. Սարգսյանի անվան երաժշտական դպրոցում կայացած հաշվետու համերգը նվիրված էր Արցախյան վերջին պատերազմի հերոսներին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից,

ողջ տարվա ընթացքում կատարված մեծածավալ աշխատանքը, գրանցված հաջողությունները ներկայացրել են տարբեր խմբերի ու դասարանների սաները` ի ցույց դնելով իրենց հմտություններն ու կարողությունները:

«Համերգային ծրագիրը մեկնարկեց դպրոցի երգչախմբային կատարումներով, որին հաջորդեցին դաշնամուրով, ջութակով, դուդուկով, լարային եւ ազգային գործիքնեով կատարումները:

Համերգային ծրագրի նյութերն ընտրված էին խնամքով, որոնք միաժամանակ հանրամատչելի էին եւ սիրված: Երաժշտական դպրոցի սաները, նրանց դասատուներն ու նվագակցողները ներկայացրին բարձրաճաշակ աշխատանք` հանդիսատեսին պարգևելով երաժշտաարվեստի հետ շփվելու մեծագույն հաճույքը:

Համերգի ավարտից հետո դպրոցի երեք սաներին սպասում էր պարգեւատրման արարողակարգը: «Արտ Մյուզիք» արվեստի 12-րդ մրցույթ-փառատոնում «Շեփոր» անվանակարգում 1-ին կարգի մրցանակի է արժանացել Արտյոմ Ավետիսյանը (դասատու` Գուրգեն Բաբայան, նվագակցող` Լուսինե Իսրայելյան): «Ֆլեյտա» անվանակարագում երրորդ կարգի մրցանակակիր է դարձել Իզաբելլա Հարությունյանը (դասատու՝ Խոսրով Միրաքյան, նվագակցող` Կարինե Դավթյան):

Երաժշտական դպրոցի ևս մեկ սան` Արթուր Օհանյանը, կրկին երրորդ կարգի մրցանակակիր է դարձել «Կլարնետ» անվանակարգում (դասատու՝ Խոսրով Միրաքյան, նվագակցող` Կարինե Դավթյան):

Երեք մրցանակակիրների հավաստագրերն ու մեդալները հանձնվեցին հասցեատերերին:

Դպրոցի մանկավարժական, աշակերտական կոլեկտիվներին շնորհավորելով հերթական ուսումնական տարվա ավարտի կապակցությամբ` Սեւանի համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչները ևս մեկ անգամ կարևորեցին այն մեծ աշխատանքը, որն իրականացվում է հաստատությունում` անկախ բոլոր դժվարություններից»,- նշեց Սեւանի համայքնապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինե Ղուկասյանը:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում