Հիմնանորոգվում է Գավառի մարզադպրոցը

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այս օրերին Գավառի մարզադպրոցում շինարարական ակտիվ եռուզեռ է։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, նախաձեռնությունը Վահան եւ Ռուբեն Ափրոյան եղբայրներինն է, քանի որ իրենց հոր՝Գրիշա Ափրոյանի անմիջական եւ հետեւողական մասնակցությամբ է նախորդ դարի 60-ական թվականներին հիմնադրվել ու կայացել Գավառի մարզադպրոցը։ Մայիսի 31-ի դրությամբ արդեն հիմնանորոգվել եւ կահավորվել է երկրորդ հարկի դահլիճը, որտեղ կազմակերպվում են կարատեի, ըմբշամարտի եւ բռնցքամարտի պարապմունքները: Մնացած հատվածներում աշխատանքները դեռեւս ընթացքի մեջ են։ Մարզադպրոցի աշխատակիցներն ու մարզիկները առանձնահատուկ ոգեւորությամբ են սպասում մեծ դահլիճի հիմնանորոգման ավարտին. այստեղ անցկացվում են ֆուտբոլի, վոլեյբոլի պարապմունքները, ինչպես նաեւ մազական բոլոր միջոցառումները:

«Գավառի ավագանու որոշմամբ վերջերս Գավառի մարզադպրոցը կոչվեց մեր համաքաղաքացի Գրիշա Աբրոյանի անունով, ով ժամանակին մեծ ջանքեր է գործադրել մարզադպրոցի հիմնադրման ու զարգացման գործում, ու նրան մեր քաղաքում մարդիկ երախտագիտությամբ են հիշում նրա կատարած ներդրումը, նվիրվածությունը, թողած ժառանգությունը մարզական կյանքում։ Այս քայլը միաժամանակ նպաստեց, որ Գրիշա Աբրոյանի երեք որդիները նախաձեռնեն մարզադպրոցի կապիտալ հիմնանորոգումն ու կահավորումը, մարզումների համար լավագույն պայմանների ստեղծումը։ Մարզադպրոցի հիմնանորոգումը կնպաստի պարապմունքներն առավել բարեկարգ պայմաններում կազմակերպելուն եւ Գավառ քաղաքում մարզական կյանքի զարգացմանը։ Համոզված ենք, որ մեր քաղաքի մարզական հաջողություններն էլ ավելի ակնառու կդառնան։ Շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին,-նշեց Գավառի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Կարինե Մանուկյանը։

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

ԿԺԴՀ-ն ԱՄՆ-ին և Կորեայի Հանրապետությանը սպառնացել է միջուկային զենքով

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 16/09/26

Ասիական ինդեքսները նվազել են - 16/09/26

Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխան

Ստրասբուրգում կբացվի Խրիստո Բոտևի մահվան 150-ամյակին նվիրված ցուցահանդես. BTA

Արարատի համայնքապետարանը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալության մրցույթ

ՌԴ-ն բացառում է Եվրոպայի հետ անվտանգության ոլորտում պայմանագրերը նույնիսկ հարաբերությունների կարգավորման դեպքում

Մոր նկատմամբ բռնություն և մեկ այլ անձի սպանության փորձ կատարած քաղաքացին կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Հանրային տրանսպորտը պետք է ավելի թանկ լինի, որ լավ որակի լինի. Ալեն Սիմոնյան

ՄԱԿ-ում նշել են, որ օզոնային անցքը փոքրացել է մինչև վերջին տասնամյակների ընթացքում նվազագույն չափերը